Լեդի Գագայի ժամանցը Բահամներում
LifestyleBravo.am-ը գրում է.
Թեեւ այս շրջանում Լեդի Գագայի աշխատանքային գրաֆիկը բավական խիտ է, նա ժամանակ է գտել ընկերների հետ ժամանցի համար: Էպատաժային երգչուհին ծովափնյա հանգստի է մեկնել Բահամյան կղզիներ, որտեղ արված բիկինիով լուսանկարներն էլ տարածել են արտասահմանյան լրատվամիջոցներն ու հանրությանը կրկին առիթ տվել քննարկել վերջինիս ավելորդ կիլոգրամներն ու ցելյուլիտը:
Լեդի Գագան, վստահաբար, այն հատնիներից չէ, որոնք մեծ ջանքեր են գործադրում կատարյալ կազմվածք ունենալու համար, մի շարք հարցազրույցներում էլ նշել է, որ չի պատրաստվում տարբեր սննդակարգերի պատճառով վտանգել առողջությունը. “Հպարտանում եմ ինձնով` անկախ նրանից, թե որքան եմ կշռում: Բացի այդ, իմ ընկերոջը ես այսպիսին եմ դուր գալիս”:
Շարունակությունը` այստեղ:
