Օրական քանի՞ ժամ է պետք քայլել
Lifestylenews.am-ը գրում է.
Նստած ապրելակերպը վտանգավոր է ոչ միայն կազմվածքի, այլ նաեւ առողջության համար, այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս այն մարդկանց, որոնք սպորտով զբաղվելու հնարավորություն չունեն, քայլել հնարավորինս շատ:
Դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը պնդում է, որ օրական պետք է անել 10 հազար քայլից ոչ պակաս: Դա մոտավորապես 7-10 կիլոմետր է: Միջինում պետք է երկու ժամ այս տարածությունը հաղթահարելու համար:
Իրականում դա այնքան էլ դժվար չէ: Պարզապես փորձեք քայլել ամեն տեղ, որտեղ դա հնարավոր է: Օրինակ, խանութ գնալիս, փորձեք հնարավորինս երկար ճանապարհ ընտրել: Բացի այդ՝ կանգառում տրանսպորտ սպասելիս պարտադիր չէ կագնել, Դուք կարող եք նաեւ քայլել:
Մի մոռացեք նաեւ ջուր խմելու անհրաժեշտության մասին: Ամռանը մեծահասակներին խորհուրդ է տրվում օարական մոտ 3 լիտր ջուր օգտագործել, իսկ երեխաներին՝ 30 մլ 1 կգ քաշի դիմաց: Ընդ որում՝ պետք է մաքուր ջուր խմել, փոխարինել այն թեյով կամ սրճով չի կարելի, քանի որ դրանք դուրս են բերում ջուրը օրգանիզմից: