Տղամարդը 6 տարի բլրի լանջին քարանձավ է փորել (լուսանկարներ)
LifestyleBlogNews
Չինացի ֆերմեր Սյու Վենին ամուսնալուծությունից հետո այնքան էր ցանկանում կտրվել իրականությունից, որ իր առջև խնդիր դրեց. քարանձավ փորել բլրի լանջին։
Եվ, չնայած այդ գործընթացը տևեց 6 տարի, բայց 57–ամյա Սյուն արդեն 11 տարի է ապրում է իր փորած քարանձավում։ Դրա չափսերը տպավորիչ են. գրեթե 4 մ լայնությամբ և 30 մ խորությամբ։
Տղամարդու խոսքերով` քարանձավը իրեն այդքան երազած հանգստությունն ու խաղաղությունն է պարգևում։
Հետաքրքրական է, որ քարանձավային տները շատ տարածված են Չինաստանի որոշ հատվածներում։ Օրինակ, Շանշի նահանգում ավելի քան 30 միլիոն մարդ ապրում է բլրի լանջերին փորած քարանձավներում։












