Դժոխքի միջով եմ անցել. Թինա Քեյ
LifestyleAsekose.am-ը գրում է.
Կրկեսի արտիստ, ակրոբատ, պարուհի ևերգչուհի Թինա Քեյի շուրջ վերջերս լուրեր են պտտվում այն մասին, որ նա ամուսնալուծվել է: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց նրա հետ ճշտելու լուրի իսկությունը, թե ինչ գործունեություն է ծավալում այսօր և ի՞նչ նախագծեր է պատրաստում իր հանդիսատեսի համար:
Ինչո՞վ եք զբաղվում այսօր, տեղեկացված ենք, որ հյուրախաղեր եք ունեցել արտերկրում:
Ես այս ընթացքում բուռն աշխատանքային գործունեություն եմ ծավալում և Հայաստանում, և հայաստանից դուրս: Պատրաստում եմ կրկեսային այնպիսի համար, որ վստահ կարող եմ ասել նման բան չի եղել, ոչ էլ երկար ժամանակ կարող է լինել: Վստահ եմ, որ այն ցնցելու է բոլորին: Ինչ վերաբերում է հյուրախաղերին, պետք է փաստեմ, որ շատ հաճախ եմ մեկնում, մասնակցում միջոցառումների, իմ համարները ցուցադրում տարբեր արարողությունների ժամանակ: Որից հետո ստեղծվում են ծանոթություն արտերկրի հայտնիների հետ ու առաջանում համագործակցություններ:
Ի՞նչ փուլում է գտնվում ձեր` երգչուհու գործունեությունը, շարունակում եք որպես երգչուհի հանդես գալ:
Այո, ես երեք վայրերում հանդես եմ գալիս որպես երգչուհի: ռեստորաններից մեկում ինձ հետ ներկայանում է նաև իմ խումբը, այսինքն ոչ միայն երգում եմ այլ նաև հանդես ենք գալիս մեր համարներով:
Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ նշել եք, որ պատրաստվում եք նախատիպը չունեցող մենահամերգով ներկայանալ: Ի՞նչ քայլեր եք կատարել:
Ես մեծ սիրով կցանկանայի ձեռնարկել այդ քայլերը, բայց այս պահին նոր բնակարան եմ գնել և դրա վերանորոգման հարցերով եմ զբաղված: Դա է պատճառը, որ չեմ կարող այս պահին մտածել մենահամերգիս մասին: Բայց ես ամբողջովին պատրաստ եմ այդ նախագ իծն անելու: Այն ժամանակ երբ ունենամ հովանավորներ, ովքեր կհամագործակցեն ինձ հետ, ես երկու ամսվա ընթացքում ամբողջովին պատրաստ կլինեմ իրականացնելու այդ մեկ ու կես ժամ տևողությամբ ու նմանը չունեցող ծրագիրը:
Վերջերս համացանցում քննարկումների թեմա էր դարձել ձեր ամուսնալուծությունը: Իրականում այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, և եթե ոչ ապա ըստ ձեզ ինչո՞ւ են նման լուրեր տարածվում:
Չեմ կարող ասել, թե ինչու և որտեղից են նման լուրեր տարածվում ու շրջանառվում, ես նման խոսակցությունների առիթ չեմ տվել, ոչ էլ հայտարարությամբ եմ հանդես եկել: Եթե նման բան լինի, ես իմ ֆեյսբուքյան էջում կտեղադրեմ և կշնորհավորեմ բոլոր նրանց ովքեր երկար ժամանակ սպասում են դրան:
Կցանկանայինք իմանալ նաև, արդյո՞ք ձեր ընտանիքում համալրում սպասվում է, թե այս պահին ձեր գործունեությունն ու սպասվելիք նախագծերն են առջևում:
Դեռ ոչ քանի որ մեր բալիկը դեռ երկու տարեկան է: Կարևորում եմ իմ կազմվածքը, քանի որ այն իմ արվեստն է և իմ գործիքը: Դժվար է ինձ համար երեխա ունենալուց հետո վերականգնողական ընթացքը: Չնայած նրան, որ դա ինձ մոտ շատ կաճ տևեց, բայց պետք է խոստովանեմ, որ դժոխքի միջով եմ անցել, որը չէի ցանկանա անցնել այս պահին երկրորդ անգամ: