Ռուս հայտնի դերասանուհին հայհոյել է լրագրողներին՝ Ֆրիսկեի մահը լուսաբանելու համար
LifestyleNews.am-ը գրում է.
Ռուս հայտնի երգչուհի Նատալյա Վետլիցկայային բարկացրել է այն փաստը, թե ինչպես են լրագրողները լուսաբանում Ֆրիսկեի մահը։ Ի դեպ, ավելի վաղ այս առիթով իրենց կարծիքն էին արտահայտել նաեւ Ստանիսլավ Սադալսկին (որը քննադատել էր Ֆրիսկեի հորը ամեն օր հեռուստատեսությամբ ելույթ ունենալու համար), Բարի Ալիբոասով (որը կարծում է՝ լրագրողները Ֆրիսկեի մահը խրախճանքի են վերածել), իսկ Անդրեյ Մալախովն ու Օթար Կուշանաշվիլին արդեն հասցրել են վիճել այս թեմայի շուրջ։
Նատալյան Facebook-ում գրառում է կատարել եւ նշել, որ Ժաննայի մասին նորություններն արդեն չափից շատ են։
«Ես չեմ հասկանում, թե այս ի՞նչ ետ-հուղարկավորության խրախճանք է։ Սա արդեն չափից շատ է»,- կարծում է 90-ականներին հայտնի աստղ Նատալյան։
«Դեղին մամուլի հարգելի լրագրողներ, բավական է ցեխ շպրտեք Դմիտրի Շեպելեւի վրա։ Ձեր սահամանփակ ուղեղները ունակ չեն պատկերացնել, թե ինչ ապրումներ է ունեցել այդ մարդը վերջին երկու տարիների ընթացքում։ Եվ ընդհանրապես, գրողը տանի, դա ձեր գործը չէ։ Այս թեմայի մասին կարող են խոսել միայն Ֆրիսկեի ընտանիքի անդամները։ Փակեք ձեր կեղտոտ բերաններն ու համապատասխան տեղերը», - հավելել է Նատալյա Վետլիցկայան։