Ереван, 09.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США Самый богатый человек в мире признал, что деньги не приносят счастья Армения – на обложке французского журнала Le Courrier de l’Atlas Давид Хачатрян – чемпион Европы по стрельбе Архиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест Глава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничества Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа» Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧ В Норвегии начали расследование против экс-премьера из-за досье Эпштейна В Армению прибыла большая делегация из США


Օտարերկրյա լրատվամիջոցները փորձում են քաղաքականանացնել բողոքի ակցիան. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Общество

Բողոքի երթը, միանշանակ, սոցիալական ուղղվածություն ուներ: Ակնհայտ է, որ այնտեղ քաղաքական որևէ բան չկա: «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյան՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիային եւ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումներին:

«Կոնկրետ Հայաստանում խնդիրը բացառապես սոցիալական նշանակություն ունի: Այլ հարց է, որ այն փորձում են քաղաքականացնել, որքան էլ տարօրինակ չլինի, հիմնականում, փորձում են դա անել դրսի լրատվամիջոցները, հատկապես՝ ուկրաինական և ռուսական: Ակնհայտ է, որ այստեղ խնդիր կա, և հայկական տեղեկատվական դաշտը, հատկապես այսօր, ինչ-որ չափով վերածվել է ռուս-ուկրաինական հակամարտության հերթական հարթակի: Պետք է հնարավորինս շուտ կանխել այս տենդենցը, քանի որ այն իսկապես կարող է շեղել թե ցուցարարներին, թե պետության ներկայացուցիչներին այն զարգացումներից, որ կա և հատուկ է միայն մեզ»,-ընդգծել է նա:

Երեւանյան բողոքի ակցիան ունի բացառապես սոցիալական բնույթ, հետեւաբար՝ ինչո՞ւ են օտարերկրյա լրատվամիջոցները այն բնորոշում «Մայդան»: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատում է՝ դրսի լրատվամիջոցների համար առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ որն է իրական պահանջը: «Կա սոցիալական դժգոհություն, սոցիալական բունտ, և նրանք փորձելու են այս հնարավորությունն օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար»,-նկատել է նա: Բանախոսի պնդմամբ՝ իրավիճակը՝ ըստ ցանկության ներկայացնելը, միայն լրատվամիջոցների գործունեություն չէ, այն ավելի շատ համակարգում են հետազոտական կենտրոնները և տարբեր փորձագետներ: Հետեւաբար՝ նման հրապարակումների հետեւողականորեն հայտնվելը, ըստ Մելիք-Շահնազարյանի, վկայում է, որ աշխատանք է տարվում, որը կարող է բավական լրջորեն վնասել հայկական պետությանը:

Քաղաքական վերլուծաբան Մովսես Դեմիրճյանը համակարծիք է, որ խնդիրը սոցիալ-տնտեսական է, ավելին՝ ինչ-որ իմաստով նաև ինքնաբուխ է: «Այստեղ խոսքը երկրի զարգացման վեկտորների ընտրության մասին չէ, կուսակցական գաղափարախոսության ընտրության մասին չէ: Այս իմաստով արտասահմանյան լրատվամիջոցների շատ նյութեր ուղղակի չեն արտացոլում այն իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում,- «Sputnik-Արմենիա» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծել է բանախոսը:

Դեմիրճյանը նկատում է, որ օտարերկրյա լրագրողները կամ դրսի լրատվամիջոցների համար աշխատող լրագրողներն օգտագործում են տվյալ լսարանի համար հասկանալի բառապաշար և անալոգիաներ են անցկացնում տվյալ երկրում տեղի ունեցած դեպքերի հետ: «Մեկ- երկու օրվա ընթացքում մեր լրատվական դաշտն արդեն հիմնական շեշտադրումները կանի, և դրսի ԶԼՄ-ները կսկսեն օգտվել մեր լրահոսից: Ենթադրում եմ, որ այս պահին մեր լրահոսն էլ չունի ձևակերպված նախադասություններ, մտքեր, դատողություններ: Դրանք ավելի շատ իրավիճակային են»,-ասել է նա:

Քաղաքական վերլուծաբանը դժվարանում է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Նրա խոսքով՝ դա կախված է նրանից, թե հավաքի մասնակիցներն այսօր ինչ խնդիր կդնեն իրենց առջև, և այդ խնդիրը որքան իրատեսական կլինի: «Երեկ բավական ուշագրավ իրավիճակ էր ստեղծվում , քանի որ, կարծես, ոչ-ոք չէր սպասում, որ նախագահը քննարկման կհրավիրի մասնակիցներից ոմանց: Կարծում եմ, հանրահավաքի մասնակիցները, անակնկալի գալով, չկարողացան պլանավորել իրենց հետագա գործողությունները՝ ըստ նոր ստեղծված իրավիճակի»,-նկատել է բանախոսը: 

Դեմիրճյանի ուղղորդմամբ՝ եթե այսօրվա հանրահավաքը շարունակվի հիմնական խնդրի ներքո, այսինքն՝ չեղյալ համարել սակագնի բարձրացումը, ապա անհրաժեշտ են իրավաբաններ, որոնք պետք է պարզաբանեն՝ թե որ մարմինն իրավունք ունի չեղարկելու այդ որոշումը: «Կարո՞ղ է դա ԱԺ-ն է, կառավարությո՞ւնը, միգուցե նախագա՞հն ունի նման լիազորություններ, գուցե ոչ-ոք էլ չունի նման լիազորություններ, և պահանջը դառնում է անհասցե: Եթե, օրինակ, Ազգային ժողովն ունի նման լիազորություններ, միգուցե իմաստ ունի՞ հանրահավաքի թիրախ դարձնել ոչ թե նախագահին, այլ ԱԺ- ին: Այսինքն՝ քաղաքացիական ակցիան դեռ մաքսիմալիստական հոգեբանության մեջ է, հոգեբանությունն իշխում է տրամաբանության վրա»,-նշել է նա: Քաղաքական վերլուծաբանը լիահույս է, որ այսօրվա հավաքին այդ ամենը հստակեցված կլինեն, և կհայտարարվի պահանջի հասցեատիրոջ անունը:

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов В Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»