Մանրուք, որի վրա քչերն են ուշադրություն դարձնում, սակայն դա կարող է փրկել Ձեր փոքրիկի կյանքը (լուսանկարներ)
LifestyleԵրեխայի անվտանգությունն ամեն ինչից վեր է։ Շատ մայրիկ–վարորդներ դրան մեծ ուշադրություն են հատկացնում` ընտրելով առաջին հայացքից անհամեմատ հարմարավետ բազկաթոռներ։ Դրա համար նրանք երկար խորհրդակցում են, հաճախ թեստեր անցկացնում, բայց պարզվում է՝ այն, ինչը պետք է փրկի երեխայի կյանքը, կարող է անուղղելի վնաս հասցնել։

Բազմաթիվ թեսթ–դրայվներ ցույց են տվել, որ այդ բազկաթոռը վթարի ժամանակ ուղղակի անփոխարինելի է երեխայի համար։ Սակայն ամերիկացի մայրիկներից մեկը դա այլ տեսանկյունից դիտարկեց։ Նրա մեքենան վթարային վիճակում հայտնվեց, և նա կտրուկ արգելակեց։ Մեքենայի սրահում էր գտնվում նրա 3–ամյա դուստրը, ով, բնականաբար, փրկվեց բազկաթոռի շնորհիվ, բայց նրա մարմնին կապտուկ մնաց։ Միջադեպից հետո կինն այդ մասին գրեց սոցիալական ցանցերում և լուսանկար տեղադրեց։ Նա կոչ արեց բոլորին, ովքեր իրենց երեխաների համար նմանատիպ բազկաթոռներ են օգտագործում, ուշադիր լինել։

Բանն այն է, որ դրա գոտիները պետք է ճիշտ կապել (ինչպես նշված է լուսանկարում)։ Հակառակ դեպքում դրա շատ ներքև և շատ վերջ կապելը կարող է վթարի ժամանակ վնասել երեխային` դառնալով ներքին արյունահոսության կամ շնչահեղձ լինելու պատճառ։

Ցավոք, ԱՊՀ երկրներում շատ բազկաթոռներ այդպիսի հարմարեցվող գոտիներ չունեն։

Սրանք այն մոդելներն են, որոնք կարող են մաքսիմալ անվտանգություն ապահովել։


Երբեք պետք չէ անտեսել մանրուքները, քանզի հաճախ դրանից կախված է նաև Ձեր հարազատի կամ փոքրիկի կյանքը։