«Իմ կարիքն այնտեղ չկա». Արա Գեւորգյանը` էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցի մասին
LifestyleNews.am-ը գրում է.
Արա Գեւորգյանը պատրաստ է միանալ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցին, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս մասին երաժիշտն ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Նա նշեց նաեւ, որ դեմ է բոլոր տեսակի թանկացումներին:
«Կարծում եմ` Հանրապետությունում չկա մեկը, որ կողմ լինի: Թանկացնելու պահը չի»,-ասաց նա` հավելելով. «Ես նույնիսկ պատրաստ եմ գնալ կանգնել ժողովրդի մեջ, որ հանկարծ բախում տեղի չունենա, երանի բախում տեղի չունենա, ես խաղաղության կողմնակից եմ»:
Մեր հարցին` իսկ ի՞նչն է խանգարում գնալ եւ միանալ, Արա Գեւորգյանը պատասխանեց.
«Ոչ մի բան էլ չի խանգարում, ի՞նչը պետք է խանգարի: Ես չգիտեմ` ինչպես կստացվի, միանալս եթե անհրաժեշտություն լինի, կմիանամ, բայց, կարծում եմ, իմ կարիքն այնտեղ չկա»: