Միայն թշնամին կարող է մտածել, որ հայտնիները PR-ի համար են միացել ցուցարարներին. դերասանուհիներն՝ ընդդեմ հոսանքի թանկացման
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հատուկ բողոքի ակցիան, որը սկսվել է դեռ հունիսի 19-ից, շարունակվում է: Երեկ հանրահավաքի մասնակիցների շարքերը համալրեցին նաև մի շարք հայտնի մարդիկ, ովքեր ԱԺ պատագամավորների ուղեցկությամբ գնացել էին Բաղրամյան պողոտա՝ «կենդանի պատ» ստեղծելու ոստիկանների ու ցուցարարների միջև՝ հնարավոր բախումներից խուսափելու համար: Life.panorama.am-ը զրուցեց դերասանուհիներ Անուշկա Մարգարյանի, Ժաննա Բուտուլյանի և Զառա Սահակյանի հետ:
«Շատ վիրավորվում եմ, որ ոմանք ասում են, թե հայտնի մարդկանց համար սա PR քայլ է, այսպես միայն թշնամին կարող է մտածել, եթե այնտեղ կան մարդիկ, ովքեր PR-ի համար են գնացել»,- նշեց Անուշկա Մարգարյանը:
Հանրահավաքի մասնակիցների շարքին միանալու մասին էլ դերասանուհին նկատեց. «Ինձ ոչ մեկ չի ուղղորդել, ես ինքս եմ որոշում կայացրել, որ պետք է ես էլ ներկա լինեմ: Երեկ ես մինչ կեսկգիշեր այնտեղ էի, բայց այսօր մտածում եմ այնտեղ գիշերելու մասին: Ուզում եմ բոլոր նրանք, ովքեր գնում են այդ հանրահավաքին, հասկանան, որ մեկ օրով գնալով չպետք է սահմանափակվեն, պետք է պայքարը շարունակել արդյունքի հասնելու համար: Ես շատ եմ ցավում, քանի որ համատարած թանկացումները իսկապես ահավոր են, մարդիկ այսպես չեն կարողանա ապրել, ես հավատում եմ, որ լավ կլինի: Ուզում եմ, որ ամեն բան խաղաղ և հաշտ իրավիճակում լինի, ուզում եմ կոչ անել հանրահավաքի մասնակիցներին, որ չտրվեն այնտեղ չգիտեմ ում կողմից հրահանգված, չգիտեմ որտեղից հայտնված պռովակատորներին, ովքեր հնարավոր է թմրամոլ են, արբած են և ավելորդ հրահրում են: Այս թեմայով երեկ Նիկոլ Փաշինյանը ճիշտ նկատեց, որ ցուցարարներին կառավարողները իրավունք ունեն նրանց չթողնելու ներկա գտնվել հանրահավաքին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: