Ամա՜ռ, արև, ջուր և ծով. ամառային հանգստի ամենաանհրաժեշտ իրերը
LifestyleEsem.am-ը գրում է.
Ամառային հանգստի մեկնելու ճիշտ ժամանակն է: Ամռան տապը զովացնելու լավագույն միջոցներից է ջուրը, ուստի կարելի է հանգիստն անցկացնել լճում, ծովում կամ լողավազանում. ամեն մեկն ինքն է որոշում ուր գնալ՝ իր գրպանին և ցանկություններին համապատասխան, իսկFashionYan.com-ը ներկայացնում է այն անհրաժեշտ իրերի ցանկը, որոնք պետք է լինեն ձեզ հետ ջրային հանգստի ընթացքում:
1. Ավելորդ չենք համարի առաջինը նշել լողազգեստի մասին, քանի որ մեզանում դեռ կան աղջիկներ ու կանայք, ովքեր ջուրն են մտնում հագուստով: Մի արեք այդպես, հարգելի կանայք: Դա ոչ միայն ծիծաղելի է, այլև հակահիգիենիկ:

2. Արևային ակնոց. ի տարբերություն սովորական օրերի, լողափում ակնոցն ուղղակի անհրաժեշտություն է՝ աչքերն արևից պաշտպանելու համար, այլ ոչ պարզապես նորաոճ աքսեսուար:

3. Գլխարկ. նույնպես արևի վնասակար ճառագայթներից պաշտպանվելու համար է, այդ իսկ պատճառով ավելի լավ է ընտրել լայեզր գլխարկ:

4. Պարեո. թեթեւ, կիսաթափանցիկ այս կտորը ոչ միայն նորաձև աքսեսուար է, այլեւ հարմարավետ. ջրից դուրս գալիս դրանով կարող եք ծածկվել: Պարեոն ևս մեկ առավելություն ունի. այն կարելի է տարբեր կերպ կրել, անգամ զգեստի տեսք հաղորդել:

5. Իսկ եթե ոչ պարեո, ապա տունիկա հաստատ պետք է տանել ձեզ հետ ծովափ: Այս թեթև բլուզը կարելի է հագնել լողազգեստի վրայից և դուրս գալ զբոսնելու:

6. Շորտերը նույնպես պետք է տեղ զբաղեցնեն ձեր պայուսակում:

7. Ի դեպ, պայուսակն այստեղ ամենակարեւոր աքսեսուարն է: Առանց դրա անհնար է ծովափ կամ լողավազան տանել անհրաժեշտ իրերը:

Շարունակությունը՝ այստեղ