Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Վիճակը նետված է. խոհեմության և Սերժ Սարգսյանի «կտերի» արանքում

Եվ այսպես, իրավիճակը դառնում է առավել անորոշ: Նախ նշեմ, որ վաղուց տեղեկություններ կար, որ Սերժ Սարգսյանը միջանկյալ լուծում է գտել և ցուցարարների խմբի հետ հանդիպման փորձը այն մատուցելու համար էր:

Ոստիկանապետը ևս տեղյակ էր այդ մասին, և, ըստ էության, ուժային կառույցների ու ցուցարարների միջև կոնսենսուս կար ձևավորված:

Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, սակայն, լիովին փոխում է իրադրությունը քաղաքացիա - ոստիկանական ՛՛ճակատում՛՛...

Եվ այսպես, առանց էմոցիաների և հերոսական հայհոյանքների, փորձենք գնահատել առկա իրավիճակը:

Ակնհայտ է, որ իշխանությունները իրենց որոշումը փորձել են տեղավորել բարոյական հաղթանակների դաշտում, բայց, ըստ էության, Սերժ Սարգսյանը զիջել է իր հնարավորության մաքսիմումը, ինչից հետո պետք է սկսի իր այս որոշման դեմ համախմբված հանրության փոշիացումը: Դիտարկենք փոշիացման մի քանի տարբերակ.

ա. Ցույցի մասնակիցների ցրում ուժային մեթոդներով, ոստիկանական վերահսկողության հաստատում մեծ պողոտաներում և հրապարակներում.

բ. Ինֆորմացիոն տարատեսակ հոսքերի միջոցով և ցուցարարների առաջին շարքերում ներդրված կամ ներդրվելիք անձանցով պառակտում և ներքին բախումներ, ինչև կբերի առավել պասիվ քաղաքացիների հիասթափությունը.

գ. Մինչ այս պահը համացանցում Բաղրամյան 26-ի պատվերով Սերժ Սարգսյանի և էլ. էներգիայի սակագների թանկացման դեմ գրող և հասարակության մեջ հերոսացման որոշակի պաշար հավաքած անձանց միջոցով քարոզչական դաշտում անվստահության սերմանում հետագա գործընթացների նկատմամբ՝ դեմ տալով իշխանությունների զիջումները և հավաքի կազմակերպիչներին մեղադրելով մարդկանց բախման տանելու համար:

Ընդ որում, առավել էֆեկտիվության հասնելու համար նրանք կարող են կիրառել երեք տարբերակները միաժամանակ՝ սկզբում կիրառելով բ և գ կետերը՝ վերջում ջլատված ակտիվին ցրելով ուժային եղանակով:

Սրանք միգուցե տարրական բաներ են, սակայն իրականում շատ արդյունավետ գործիքներ, որը մշտապես որոշակի դրական արդյունք է ապահովում իշխանության համար: Քանի որ հույս կա, որ այսօր հանրահավաք կազմակերպած ընկերները որոշակի, այսպես կոչված, ճանապարհային քարտեզ են առաջարկելու, պետք է այս կետերը դարձնեն քննության առարկա: Հաշվի առնելով, որ համացանցի զգալի մասը ցուցարարների աջակից է՝ գոնե բ և գ կետերի չեզոքացումը տեխնիկայի հարց է:

Շարժման հետագա անելիքների մասին...

Որքան էլ Սերժ Սարգսյանի հայտարարությունը համարենք իմիտացիոն և ժամանակ ձգելու փորձ՝ իշխանությունները մեծ հաշվով կատարել են ցուցարարների պահանջը՝ ռուսական վարկի միջոցով առայժմ կասեցնում են թանկացումը, հրավիրում են աուդիտ և այլն, և այլն: Քարոզչական դաշտում Սերժ Սարգսյանը եթերով մուննաթ գալու լիակատար կռվաններ է ձեռք բերել: Շարժման սոցիալական լինելը և ի սկզբանե բացառապես սակագների թանկացման դեմ լինելը բերել են պատային իրավիճակի, որովհետև եթե պահանջները չտեղափոխվեն այլ հարթություն՝ սկսելու է մի համընդհանուր ջուրծեծոցի՝ իշխանությունները դեմ են տալու Սերժ Սարգսյանի որոշումը, ցուցարարները այն համարելու են կուտ: Նման իրավիճակը բացառելու մի քանի տարբերակ գոյություն ունի.

ա. Ցուցարարները հայտարարում են, որ չեն վստահում իշխանությունների կտերին և վերաձևակերպում են իրենց սոցիալական պահանջները մեկ քաղաքական նպատակի՝ իշխանափոխության: Սա, իհարկե, իր վտանգն ունի, որովհետև նման դեպքում արդեն առանց միասնական առաջնորդի շարժումը պետք է մտնի կանոնակարգված քաղաքական հարաբերությունների դաշտ: Այդ դեպքում հնարավոր են գզվռտոցներ կուսակցություններ - քաղաքացիական ակտիվ - այլ ֆորմատի ցուցարարներ եռանկյունում, ինչը կջլատի շարժումը: Սակայն կոնսենսուսի միշտ էլ կարելի է հասնել:

բ. Ցուցարարները կրկին հրաժարվում են շարժումը քաղաքականացնելուց և շարունակում են սոցիալական ընդվզումը՝ նոր ֆորմատով՝ համընդհանուր գործադուլի կոչ և այլն, ինչը նոր որակ կհաղորդի պայքարին: Այս դեպքում նույնպես, սակայն, հիմքում պետք է լինի իշխանափոխության պահանջ, որովհետև անընդհատ սոցիալական խնդիրներ դեմ տալը շատ անարդյունավետ կլինի. եթե մարդիկ ի վիճակի չեն այդ խնդիրները լուծել՝ պետք է հեռանան, ինչից հետո նորընտիր իշխանությունը իր վրա կվերցնի դրանց լուծման պատասխանատվությունը:

գ. Եթե շարժումը շարունակում է մնալ նույն պահանջով՝ այն մի կետում, միևնույնն է, պետք է դուրս գա փողոցից՝ ուժով, թե առանց ուժի, դա հարցի բոլորովին այլ կողմն է: Երևի պետք է բոլոր կողմերի համար ընդունելի մանդատով որևէ կառույց ձևավորել, որը լայնածավալ վերահսկողություն կսահմանի ՀԷՑ-ի հետագա ստուգումների և թալանչիներին պատասխանատվության կանչելու գործընթացի վրա՝ հնթացս կազմակերպելով անհրաժեշտության դեպքում մարդկանց փողոց հանելու գործընթացը: Ի վերջո, եթե խնդիրը բացառապես ՀԷՑ-երի գործունեությանն է վերաբերվում և թիրախը դրա արդյունքում բարձրացված սակագներն են՝ լուծումը մոտավոր այսպիսին է լինելու...

Մի խոսքով՝ շարժումը ունի չորս ճանապարհ՝ քաղաքականացում, համընդհանուր սոցիալական ընդվզում, ժամանակավոր դադար և ինստիտուցիոնալացում կամ ինքնալուծարք: Տղաները այսօր պետք է գտնեն այս ամենի ոսկե միջինը...

Հուսամ՝ խոհեմ կգտնվեն, ինչպես գտնվել են մինչ այս պահը...

Վարուժան Բաբաջանյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников