Ժաննա Բուտուլյանը` շիկահեր
Lifestyle«6 ուտեստ օլիգարխի համար» կատագերգությունը նոր թատերաշրջանում համալրվել է նոր անդամով: Շիկահեր Իլոնայի կերպար այսուհետև կմարմնավորի դերասանուհի Ժաննա Բուտուլյանը:

ESem.am-ը զրուցել է Ժաննայի հետ նոր դերի մասին, ով որոշ մանրամասներ է հաղորդել: «Առաջարկը ստացել եմ սիրված դերասանուհի, վաստակավոր արտիստուհի Իրինա Հարությունյանի կողմից, ով ներկայացման ռեժիսորն է: Ինձ համար մեծ պատիվ է նման թիմի հետ աշխատելը. նրանք իրենց գործի գիտակն են ու ամեն ինչ բարձր պրոֆեսիոնալիզմով են անում: Իհարկե, մասնագետների հետ աշխատելը շատ պատասխանատու է, բայց իրենց օգնությամբ ինձ մոտ լավ է ստացվում ամեն բան»,- մեզ հետ զրույցում ասաց Ժաննան, ով «32 թատրոնի» շրջանակում բեմականացված «Մի անգամ անտառում» ներկայացմանն իր մասնակցությունը մեծ փորձ է համարում:

Ի դեպ, վերջին շրջանում դերասանուհու հրապարակած լուսանկարները, որոնցում նա շիկահեր կեղծամով է, հենց այս կերպարով են պայմանավորված: Ենթադրությունները, թե նա ոճային կտրուկ փոփոխություն է արել, անհիմն են: «Ես արտաքինիս հետ կապված շատ պահպանողական եմ. չէի համարձակվի միանգամից նման փոփոխություն անել: Նոր արտաքինս կերպարիս հետ է կապված, դժվար առաջիկայում շիկահեր դառնամ:»:
Առաջիկայում Ժաննան միայն թատրոնի բեմում ներկայանալու նպատակ չունի, քանի որ դեռ առանձին ներկայացումներում մասնակցություն ունենալու առաջարկներ է ստանում. «Անկեղծ ասած`այդ մասին չեմ էլ մտածել»:
Աղբյուր` ESem.am