Հաստատ գեյ չէր. պատմաբանը բացահայտումներ է արել Չերչիլի սեռական կյանքից
Lifestyletert.am-ը գրում է.
Պատմաբան Սոնիա Փարնելը իր նոր աշխատանքով բացահայտումներ է արել Բրիտանիայի լեգենդար վարչապետ Ուինսթոն Չերչիլի սեռական կյանքից:
Russia Today-ի փոխանցմամբ` պատմաբանը պնդում է, որ Չերչիլը հաստատ միասեռական չի եղել, ինչպես ասել են նրա մասին, բայց մյուս կողմից էլ «Ջոն Քենեդի կամ Բիլ Քլինթոն չի եղել»` իր բուռն սեռական կյանքով ապրող առաջնորդ:
Չերչիլը 57 տարի ապրել է միևնույն կնոջ` Կլեմենտին Չերչիլի հետ: Իսկ զոքանչին պատմել է, թե որքան է սիրում սեքով զբաղվել նրա աղջկա` իր կնոջ հետ: Չերչիլը Լեդի Բլանշին` իր զոքանչին հայտնել է, որ սեքսը «հաճելի զբաղմունք» է համարում:
Միևնույն ժամանակ ունեցել է առանձին սիրային կյանք. այդ կյանքում կանանց ընտրել է «1000-ից մեկը» սկզբունքով` ըստ նրանց գրավչությամբ:
Իր առաջին ամուսնական գիշերվա համար էլ խորհրդակցել է մասնագետի հետ` ի դեմս իր քենու` մի կնոջ, որը 200 սիրեկան էր ունեցել: