Պատգամավորները լքել են նստացույցը և մասնակցում են Արթուր Բաղդասարյանի որդու՝ Արա Աբրահամյանի քավորությամբ ընթացող նշանդրեքին
ОбществоԱրդեն մի քանի օր է՝ ցուցարարների շարքերում ակտիվորեն նկատելի են ՕԵԿ պատգամավորները, ովքեր հայտարարել են, որ չեն լքելու ժողովրդին մինչև վերջ և մնալու են ցուցարարների կողքին:
Orer.am-ի աղբյուրները, սակայն, հաղորդում են, որ ՕԵԿ-ականները ժողովրդին լքելու հարմար առիթ են գտել. այս պահին իրադարձությունների կիզակետից ՕԵԿ պատգամավորները բացակայում են, որովհետև մասնակցում են իրենց առջնորդ Արթուր Բաղդասարյանի որդու՝ Վահան Բաղդասարյանի նշանդրեքին:
Ի դեպ, նշանդրեքը ընթանում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քավորությամբ, ով այդ նպատակով Մոսկվայից հատուկ եկել է Երևան: