Սարգիսը, Մանոն, Հայոկն, Անահիտը եւ այլք` DJ Smoke-ի որդու տարեդարձին
LifestyleBravo.am-ը գրում է.
Արմեն Ալքամյանը, նույն ինքը` DJ Smoke-ը, որդու մեկամյակի առթիվ մանկական գունեղ տոն է կազմակերպել երեւանյան ռեստորանային համալիրներից մեկի բացօթյա սրահում, իսկ միջոցառման լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:
Խնջույքին մասնակցել են նրա հարազատներն ու ընկերները, այդ թվում` «վիտամինցի» Արմուշը` կնոջ եւ որդու հետ, Սարգիս եւ Մանո Գրիգորյանները` դստրերի հետ, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն` Ալբորտոյի հետ:
Դիջեյի խոսքով` Դանիելի ծննդյան տարեդարձն անցել է ուրախ մթնոլորտում. «Կազմակերպչական հարցերով զբաղվել էր կինս` Գայանեն, իսկ ես ապահովել էի լուսային էֆեկտներն ու երաժշտությունը` հնչեցնելով միայն պարային աշխույժ երգեր»:
Տոնական տորթն ու խնջույքի մյուս պարագաները եղել են կապույտի, սպիտակի եւ կարմիրի համադրությամբ, փոքրիկ հոբելյարն էլ հյուրերին դիմավորել է նավաստու կերպարում: Դանիի նվերների շարքում գերակշռել են գեղեցիկ հագուստները, իսկ ծնողները նրան մեծ ավտոմեքենա են նվիրել:
Շարունակությունը՝ այստեղ