Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ինչու՞, ի վերջո, փլուզվեց ՀՀ էներգետիկ համակարգը

Դեռևս ոչ հեռու անցյալում էներգետիկ համակարգը համարվում էր մեր երկրի համեմատաբար կայուն և կայացած ոլորտներից մեկը: Հիմնականում կախված լինելով որոշակի էներգետիկ հումքային ռեսուրսներից՝ բնական գազից և ուրանից, մեր էներգետիկ համակարգը 1996թվ.-ից, երբ վերագործարկվեց Մեծամորի ատոմակայանը, մինչև այժմ, լավ թե վատ, կարողացել է ապահովել որոշակի կայունություն և բավարարարել իր առջև դրված խնդիրները: Սակայն, թվացյալ կայունության հիմքում, ըստ էության առկա են եղել մեծ դատարկություներ, որոնք նույնիսկ թեթև ցնցումների արդյունքում պետք է պատճառ դառնային ամբողջ համակարգի թվացյալ անվտանգության խարխլմանը:

Այսօր էներգետիկ համակարգը (հատկապես էլեկտրաէներգիայի արտադրության համակարգը և գազամատակարարման համակարգը) իսկապես կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Նշենք, մի քանի բացասական գործոններ, որոնք էներգետիկ համակարգի անվտանգության համար ունեն ռազմավարական նշանակություն և դրանցից էլ հիմնականում բխում են այդ մարտահրավերները:

Առաջին՝ էներգետիկ համակարգի գործունեությունը հիմնականում գտնվում է մեկ երկրի՝ կոնկրետ Ռուսաստանի վերահսկողության տակ: Այդ տեսակետից Որոտան հիդրոկասկադի հանձնումը ամերիկյան ընկերությանը արդարացված քայլ էր, սակայն իրավիճակը դրանից չի փոխվում:

Երկրորդ՝ էլեկտրաէներգիայի ստացման ռեսուրսների 70%-ը, իսկ էներգիայի մյուս աղբյուրների 100 %-ը ապահովում ենք արտաքին աշխարհից, Հայաստանը ըստ էության չնչին մասով, այն էլ հիմնականում հիդրոռեսուրսների հաշվին է ապահովում իր էներգետիկ անկախությունը: Էներգետիկ հումքի հիմնական մատակարար երկիրը նույնպես Ռուսաստանն է: Իրանը թեև գազ է մատակարարում բարտերային սկզբունքով, սակայն այս երկրի դերը առաջնային չէ, ընդհանուր պատկերը դրանից չի փոխվում: Այսինքն, ոչ միայն մեր էներգետիկ համակարգը շահագործող, այլ նաև էներգետիկ հումքի հիմնական մատակարար երկիրը Ռուսաստանն է: Ռուսաստանի հսկողության տակ է գտնվում հումքի մատակարման, էներգիայի արտադրության, բաշխման և սպառողներին մատակարման շղթայի հիմնական հանգույցները, որը կրկնակի խոցելի է դարձնում մեր էներգետիկ համակարգը:

Երրորդ՝ էներգետիկ համակարգում առկա են լուրջ կոռուպցիոն մեխանիզմներ, որտեղ դրանք դրսևորվում են գազի կամ էլեկտրաէներգիայի բարձր կորուստների, «ձախ մատակարարումների», բնակչությանը մատակարավող գազի և էլեկտրաէներգիայի ցածր որակի, տեսուչների խարդախությունների, վարկային ռեսուրսների մսխման, գերուռճացված ծախսերի (բարձր աշխատավարձերի, չարդարացված ծախսերի) և այլ բնույթի չարաշահումներով:

Չորրորդ՝ այս համակարգում առկա են կառավարման (մենեջմենթի) որակի հետ կապված լուրջ խնդիրներ, որը պարզապես դրսևորվում է էներգոհամակարգի արդյունավետության գնահատման ցածր ցուցանիշներով: Վատ կառավարման խնդիրը բնութագրական է բարձրագույն, միջին և ցածր մակարդակների համար:

Հինգերորդ՝ էներգետիկ համակարգում չեն զարգանում սեփական վերակագնվող ռեսուրսների յուրացման վրա հիմնված, ժամանակակից և նորարարական տեխնոլոգիական լուծումներ ապահովող ենթահամակարգերը: Դեռևս բացակայում է էներգետիկայի զարգացման ռազմավարությունը, իսկ այս պահին միայն հայտնի է, որ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ 2016-36 ռազմավարություն է մշակում:

Տարիներ շարունակ, ատոմակայանի դերի բացարձականացումը, ավելի ուշ նաև ռուսական գազից արհեստական կախվածության մեծացման քայլերը, որոնք իրականացվում են ռուսական հայտնի ընկերություների կողմից, մեծ քար են դարձել այս ոլորտում վերականգնվող էներգետիկայի զարգացման, բնականաբար նաև էներգետիկ անկախության համար: Համակարգը շարունակվում է հիմնվել՝ ատոմակայանի, ջերմակայանների և հիդրոկայանների վրա:

Թեև համակարգում կատարվել են համակարգի նորարացման և արդիականացման ծրագրեր՝ ինչպես օրինակ Հրազդանի 5 ՊՇԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը, սակայն չի զարգանում չորրորդ և ամենահեռանկարային ուղղությունը՝ այլընտրանքային և վերականգնվող էներգետիկան:

Մեր երկրի էներգետիկ համակարգի անվտանգության առջև կարող են ծագել նաև մարտավարական, ինչպես նաև օպերատիվ նշանակության գործոններ, ինչպես օրինակ գազի մատակարարումների խափանումը, մատակարարող կողմի գների մանիպուլյացիան, եղանակի փոփոխությունների հետ կապված ՀԷԿ-երի արտադրական հնարավորությունների կրճատումը, կամ փոխարժեքի տատանումներով պայմանավորված ֆինանսական վնասները: Հասկանալի է, որ այս բնույթի հարյուրավոր ռիսկեր կարող են լինել բոլոր երկրների էներգետիկ համակարգերի համար, այդ պատճառով արդյունավետ էներգետիկ անվտանգությունը նաև ենթադրում է, այս կարգի ռիսկերի մեղմացման և չեզոքացման մեխանիզմներ:

Էլեկտրաէներգիայի սակագնի 7 դրամով բարձրացման հիմքում, ինչպես հիշում ենք, ընկած են 3 հետևյալ պատճառները՝ ատոմակայանի երկարաժամկետ կանգնեցումը, երաշտի գործոնը և փոխարժեքի տատանումները: Սակայն, վերը նշված պատճառները, հասարակության համար համոզիչ և հիմնվարված չէին և ստեղծված իրավիճակի համար առաջ քաշվեցին այլ պատճառներ՝ կոռուպցիան և վատ կառավարումը: Գլոբալ առումով, իսկապես սրանք ամենակարևոր գործոններն են, որոնք ցանկացած կատարյալ համակարգ կարող են արագ բերել կոլապսի և այդ տեսակետից Բաղրամյան պողոտայի ցույցերի շեշտադրումը ճիշտ են:

Ամփոփելով նշենք, որ պետք է, հիմնովին վերանայենք մեր էներգետիկ քաղաքականությունը: Կառավարությունը ներկայումս մշակում է էներգետիկ համակարգի զարգացման երկարաժամկետ և համապարփակ ռազմավարական ծրագիր: Թեև նորից կկրնվենք, բայց պետք է մեր էներգետիկայի զարգացման շեշտը դրվի արևային, հողմնային և երկրաջերմային էներգետիկայի կարողությունների ստեղծման, ինչպես նաև համատարած էներգախնայող համակարգերի ներդրման վրա: Շատ է կարևորվում նաև, ոչ միայն մի երկրից էներգետիկ կախվածության նվազեցման, այլ նաև էներգետիկ համակարգի որոշ օղակների ապամոնոպոլացնելու, դրանց հզորությունների մի մասը մեր պետության ենթակայության տակ բերելու, իսկ որոշ մասը նաև այլ սեփականատերերին տրամադրելու խնդիրը, սեփականատերեր, որոնք կարողանում են իսկապես արդյունավետ կառավարել և կոռումպացված համակարգերի արդյունք չեն:

Անդրանիկ Բարսեղյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников