Ռիհանան դոլարի կապոցով «ապտակել է» BET Awards 2015-ի կազմակերպչին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Օրեր առաջ Լոս Անջելեսում տեղի է ունեցել BET Awards մրցանակաբաշխությունը, որին ներկա են եղել Սիարան, Նիքի Մինաժը, Քրիս Բրաունը, Քելի Ռոուլենդը եւ Ռիհանան, որը գրավել է բոլորի ուշադրությունը։
Այս անգամ երգչուհին պետք է բեմ բարձրանար «Bitch Better Have My Money» երգի համար մրցանակը ստանալու նպատակով, սակայն մինչ այդ, նա զարմացրել է իր երկրպագուներին։

27-ամյա Ռիհանան ինչ-որ թեմայի շուրջ վիճել է մրցանակաբաշխության կազմակերպիչ Ստեֆան Հիլսի հետ եւ վերջում դոլարի կապոցով «ապտակել է» նրան։
Թե ո՞րն է Ռիհանայի այդ պահվածքի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն երկրպագուները համոզված են, որ սա միտումնավոր քայլ է, որով երգչուհին գրավել է բոլորի ուշադրությունը։