Life.panorama.am-ին մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը պատմել է իր գեղեցկության պահպանման գաղտնիքների մասին, որոնք մոդելը այնքան էլ գաղտնիք չի համարում. «Կան միջոցներ, որոնք ինձ համար արդեն ապրելակերպ են, ուստի որպես այդպիսին, ինձ համար դրանք գաղտնիքներ չեն համարվում»,- նշեց Աննան:
Գեղեցիկ կազմվածք եւ առողջ մարմին ունենալու ամենակարեւոր գրավականը մոդելը համարում է անընդհատ մարզվելը. «Անկախ եղանակից մարզասրահ միշտ եմ հաճախում, ինչը խորհուրդ կտամ ոչ միայն կանանց: Չնայած, որ ժամանակ առ ժամանակ աշխատանքս իսկապես շատ խիտ գրաֆիկով է բաշխվում, բայց փորձում եմ պարտադիր ժամանակ գտնել եւ շաբաթը երեք անգամ այցելել մարզասրահ: Պետք է նկատեմ նաեւ, որ մարզվելուն զուգահեռ ոչ շատ հաճախ, բայց այցելում եմ նաեւ յոգաների, մերսումների, լողավազան, որը ոչ պակաս կարեւոր է մեր մարմնի համար: Կարծում եմ, երբեմն անհրաժեշտ է ավելորդ զույգ կոշիկների, կամ առհասարակ «Shopping»-ի գումարի ու ժամանակի փոխարեն այցելել օրինակ սպա սրահ, որը իրոք ապահովում է հոգու եւ մարմնի ներդաշնակությունը»,-նշեց նա:
Ի դեպ, մարզվելու հետ կապված մոդելը ընդգծեց նաեւ. «Եթե ինչ-ինչ պատճառներով չի հաջողվում այցելել մարզասրահներ, ապա այդ բացը հաստատ կարող ենք լրացնել նաեւ տանը, բավական է այդ հատուկ վարժությունները փնտել համացանցում, եւ օնլայն տարբերակով հետեւել եւ կրկնել տանը այդ նույն վարժությունները, անգամ հատուկ սկավառակներ կան, որոնք կարելի է ձեռք բերել»:
Հարցին, թե արդյոք մոդելը դիմել է հատուկ դիետաների, որպեսզի անթերի մարմին ունենա, Աննա Գրիգորյանը պատմեց. «Դեռ մի քանի տարի առաջ չէի հետեւում ոչ դիետաներին, ոչ էլ սննդակարգին, այսինքն՝ ուտում էի այն, ինչ ուզում էի եւ երբ ուզում էի, լինում էին ժամանակներ կանոնավոր է սնվում, լինում էր անկանոն, այսինքն ոչ մի բալանս կամ տրամաբանություն չկար իմ սնվելու հարցում, եւ ոչ էլ ես էի այդ պրոցեսին նշանակություն տալիս, այդպես էր մինչեւ այն պահը, երբ ինձ մոտ առաջացան անորեքսիայի սինդրոմներ, թեպետ, փառք Աստծո, չընկա դրա թակարդը:
Շարունակությունը՝ այստեղ
