Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ռեփեր Նարեկ Պետրոսյանը, ով ավելի հայտնի է որպես Մեծ Հայքի Նարեկ: Մեզ հետ զրույցում ռեփերը ներկայացրեց իր այսօրվա գործելաոճը, իր գնահատականը տվեց Հայաստանում առկա ռեփին եւ դրա զարգացումներին, մատնանշեց հայ կատարողների տարբերությունները միջազգային կատարողների համեմատությամբ, ինչպես նաեւ անդրադարձավ իր դերասանական կարողություններին:
-Նարեկ բավականին ժամանակ է, ինչ հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում էկրաններին, միաժամանակ, դուք անգործության էլ մատնված չեք, հետաքրքիր է, ո՞րն է այս իրարամերժության պատճառը:
- Այո, հեռուստաէկրաններին ինձ չեն տեսնում, բայց ես ակտիվ եմ համացանցում, այսինքն՝ ես նկարահանում եմ տեսահոլովակներ, կատարում եմ աշխատանքներ ու դրանք ներկայացնում եմ իմ պաշտոնական էջերում, բայց հեռուստաընեկերություններին դրանք չեմ տալիս, եթե նրանք ցանկանում են, առանց իմ առաջարկի վերցնում եւ ցուցադրում են:
-Իսկ ինչո՞վ է պայմանավորված հեռուստաընկերություններից հեռու մնալու Ձեր որոշումը:
- Իմ նման գործունեության հիմքում հիաստթափություն ընկած չէ, պարզապես ժամանակներն են տարբեր, իմ գործունեությունը ավելի հետաքրքիր է երիտասարդությանը, իսկ երիտասարդությունը այսօր շատ ակտիվ է համացանցում, ուստի կարիք չկա ավելորդ էներգիա ծախսել, տեսահոլովակները տանել հեռուստաընկերություններ, խնդրել, որ այն պարբերաբար ցուցադրեն: Տեսահոլովակները, որոնք ես նկարահանում եմ ու դրանց վերաբերյալ արձագանքների եմ սպասում, ես ստանում եմ համացանցից, իմ լսարանին ես համացանցով հասցնում եմ իմ ասելիքը:
-Այո, այսօր համացանցն է ասես «ղեկավարում» դարաշրջանը, բայց հեռուստատեսությունն էլ իր դերը չի կորցրել, եւ եթե հեռուստատեսությամբ մարդիկ կարող են պատահաբար էլ Ձեզ տեսնել, ապա համացանցում, Ձեր անունը պետք է որոնել, Ձեզ չի՞ հուզում արդյոք այդ խնդիրը:
- Համաձայն եմ ձեզ հետ, ճիշտ է համացանցում էլ նույն հաջողությմաբ այդ նույն պատահականությամբ մարդիկ կարող են հանդիպել իմ գործերին, բայց ես չեմ էլ հերքում, որ հեռուստատեսությունը ավելի մեծ լսարան է ապահովում, դրա համար որոշել եմ, որ հաջորդ աշխատանքներս նաեւ TV-ով եթեր կգնան, հատկապես, որ արդեն նախապատրաստվում է միանգամից մի քանի նախգծեր: Պարզապես մինչ այս որոշել էի ավելի ոչ կոմերցիոն գործունեություն ծավալել եւ բացառապես հնչեցնել այն երաժշտությունը, որը միայն ինձ է հոգեհարազատ, բայց հիմա արդեն մի քանի նախագծեր կլինեն, որոնք զուտ կոմերցիոն կլինեն, որի շրջանակներում, իհարկե, չեմ հեռանա իմ սիրելի երաժշտությունից:
-Երբ «ստեղծվում» էր հայկական ռեփը, դուք առաջիններից էիք, ով եւս փորձեց ներկայացնել այս երաժշտությունը հայկական տարբերակով, հետաքրքիր է Ձեր կարծիքը այսօրվա ռեփերների մասին:
- Ժողովրդի մեծ մասը ինֆորմացիա չունի այս երաժշտությունից, այս ժանրից, մեծ մասը անգամ խաբարել չէ, թե այս երաժշտությունը իրենից ինչ է ներկայացնում, իսկ երիտասարդության շրջանում, ովքեր նոր են սկսում այս ասպարեզում առաջին քայլերը, որոշ չափով կան մարդիկ, ովքեր հասկանում են այս երաժշտությունից, թեպետ մեծամասնությունը լավ չի պատկերացնում, ուղղակի այդ ռիթմերն է նրանց գրավում, ինչու չէ, այսօր նաեւ նորաձեւ է դարձել ռեփ սիրելը: Ամեն դեպքում, ես շատ ուրախ եմ, որ 13-15 տարեկան երեխան վատ բանով չի զբաղվում, այլ կենտրոնացել է այս երաժշտության մեջ, գուցե իրենց տանը որեւէ ստեղծագործություն է գրում եւ ձայնագրում, դա շատ լավ է, որ համենայն դեպս ինչ-որ մասսայի փողոցից կտրում է ռեփը:
Շարունակությունը` այստեղ
