Քիմ Քարդաշյանը նկարահանել է իր ամենաանվայել ֆոտոսեսիան. նրան ոճավորել է ամուսինը. լուսանկարներ
LifestyleԱմերիկյան ինտերնետ տաբլոիդները հայտնում են, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նկարահանում է իր` մինչ օրս ամենաանվայել ֆոտոսեսիան: Չնայած այն փաստին, որ ի տարբերություն իր այլ ֆոտոսեսիաների, Քիմն այս դեպքում մերկացած չէ. նա մարմնագույն ներքնազգեստով է:
«Կեղտոտ շիկահերը» կոնցեպտում այս ֆոտոսեսիայի համար Քիմին ոճավորել է ամուսինը` ռեփի աստղ Քանյե Ուեսթը: Նկարահանումները տեղի են ունեցել ֆրանսիական Château d’Ambleville դղյակում:
Շատ համարձակ ֆոտոսեսիան նախատեսված են Juergen Teller հանդեսի համար, որի նկարահանումից կադրեր հրապարակել է System Magazine-ը:



