165 կիլոգրամանոց երգչուհին թափանցիկ կոմբինեզոնով նմանակել է Բրիտնի Սփիրսին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Հունգարացի սկսնակ երգչուհի Snowflake (Ձյունիկ), որի քաշն է 165 կիլոգրամ, դեռ մի քանի շաբաթ առաջ ներկայացրել է My Mission Is You երգի հիման վրա նկարած տեսահոլովակը: Սակայն, միայն օրերս 34-ամյա երգչուհու վրա ուշադրություն է դարձրել միջազգային մամուլը:

Տեսահոլովակում աղջիկը կրում է փայլերով թափանցիկ կոմբինեզոն, որը հիշեցնում է Բրիտնի Սփիրսի հագուստը Toxic տեսահոլովակում:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, ըստ երգչուհու, այդ էքստրավագանտ միջոցով նա ուզում էր ուշադրություն գրավել:

“Շոու բիզնեսում բոլորը իդեալական մարմին ունեն, իսկ սա շատ հեռու է իրականությունից: Ես որոշեցի նկարահանել այս տեսահոլովակը` ի նշան աջակցության ծանր քաշ ունեցող երգիչների, քանի որ իրեց համար իսկապես դժվար է առաջ գնալ այս ասպարեզում”, - հայտարարել է Snowflake-ը:

Երգչուհին նաև նշել է, որ իր տեսահոլովակի համար ստացել է բազմաթիվ բացասական արձագանքներ, սակայ ջանում է դրանք անտեսել: