Կարոտել եմ երևանյան հանդիսատեսին. Հարութ Բալյան
LifestyleՕրերս Սոչի քաղաքում կայացել է «ՏԱՐՎԱ ԵՐԳ» փառատոնը, որից հետո երգիչները ուղևորվել են Անապա՝ համերգի: ԱՄՆ-ից այդ փառատոնին մասնակցելու համար ՌԴ էին ժամանել Արմենչիկը, Նորոն, Հարութ Բալյանը:
Ամերիկաբնակ մեր երգիչների տպավորությունները պարզեցինք Հարութ Բալյանի հետ զրույցում:
-Ինչիսի՞ն են տպավորությունները համերգներից հետո:
-Ուզում եմ հատուկ շնորհակալություն ասել POSITIVE ընկերության տղաներին՝ փառատոնի կազմակերպման համար, որի ընթացքում հնարավոր եղավ հանդիպել Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների հետ: Շատ դրական էներգիա, ջերմ վերաբերմունք, հաճելի մթնոլորտ էր:

-Մարտ ամսին ԱՄՆ-ում տեղի էր ունեցել ձեր մենահամերգը, ամիսներ անց ՌԴ-ում նորից համերգներ, տարբերություն նկատեցի՞ք հանդիսատեսի միջև:
-Հանդիսատեսը երբեք այդքան տարբեր չի լինում: Հայը որտեղ էլ ապրի, ունենում է իր յուրահատուկ երաժշտական ճաշակն ու առանձնահատուկ վերաբերմունքը՝ դեպի հայ երգը:
-Որքան գիտեմ, այդ օրերին բազմաժանր երաժշտություն լսելու հնարավորություն է ունեցել հանդիսատեսը: Ի՞նչ երգացանկով եք ներկայացել Դուք:
-Երգել եմ LOVE ME նոր ձայնասկավառակում ներառված երգերից:

-Մրցանակներ եք ստացել: Այն, ըստ Ձեզ, շնորհակալություն ասելու տարբերա՞կ է, թե՞ երգչին ոգևորելու միջոց:
-Ընդհանրապես մրցանակները աշխատանքը գնահատելու և, ինչու ոչ, երգչին ոգևորելու միջոց են:

-Առաջիկայում հնարավո՞ր է Հարութ Բալյանին տեսնենք երևանյան մենահամերգով:
-Այո՛, հնարավոր է: Դեռևս ժամկետներ նշել չեմ կարող, բայց Երևանում մենահամերգ նախատեսված է: Մինչ այդ պատրաստ կլինի ԱՄՆ-ի DOLBY-ի կինոթատրոնում կայացած մենահամերգի DVD տարբերակը: Կարոտել եմ երևանյան հանդիսատեսին, երկրպագուներիս, ուրախ կլինեմ մեր հանդիպման համար: