«Ոսկե Ծիրան-2015». Սուրբ Աննա եկեղեցում կայացավ Ծիրանօրհնեքի արարողությունը
Lifestyle
Այսօր՝ հուլիսի 12-ին, մեկնարկում է «Ոսկե Ծիրան-2015» կինոփառատոնը, որին ընդառաջ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում կայացավ Ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը:
Օրհնության կարգը կատարեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Նշենք, որ այս տարի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հատուկ հյուրերն են Օռնելլա Մուտին, Նաստասյա Կինսկին, Պատրիկ Շենեն եւ այլք:
Կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա երեկոյան՝ Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: