Համարձակ տղան ցույց է տվել ավելորդ քաշից ազատվելու իրական գինը (լուսանկարներ)
LifestyleBlognews.am-ը գրում է.
27-ամյա Ջոն Բարթոնը, ով 115 կգ քաշ է կորցել, քաջություն է ունեցել լուսանկարել նիհարելուց հետո իր փոփոխված մարմինն ու ցուցադրել ավելորդ կիլոգրամներից ազատվելու իրական գինը։
![]() |
![]() |
Բարթոնը, ով մասնագիտությամբ աստղաբան է, 2008թ.-ին 190 կգ էր կշռում։ Նա պատմում է, որ իր քաշը բացասաբար էր ազդում իր ինքնավստահության վրա, և որ նա ցանկանում էր փոխվել ու առողջ լինել։
Նա նպատակ դրեց նիհարել ու սկսեց աշխատել ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար՝ հատուկ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների միջոցով։
Ես առողջ սնունդ էի ընդունում ու հատուկ նշանակված սննդակարգ օգտագործում, և որ ամենակարևորն է՝ ես դա անում էի դանդաղ։
Ջոնից 3 տարի պահանջվեց այն քաշին հասնելու համար, որին նա ցանկանում էր հասնել։ Երիտասարդն այժմ մոտավորապես 70 կգ է կշռում՝ նշելով, որ այժմ նրա ավելորդ քաշը մեջքի, ոտքերի ու փորի հատվածից կախված ավելորդ մաշկն է։

Բժիշկներն ինձ զգուշացրել էին այս խնդրի մասին, սակայն, անկեղծ ասած, ես սա ավելի եմ նախընտրում, քան ավելորդ քաշի խնդիրները։
Ջոնը Reddit կայքում կիսվել է, թե որքան դժբախտ է կախված մաշկի համար:
Երբ ինչ-որ մեկն ասում է, թե որքան լավ տեսք ունեմ, կամ թե՝ որքան լավ պետք է զգամ ինձ, ես փորձում եմ դիմակ հագնել ու ծիծաղել, երբեմն նաև կատակել այն մասին, թե որքան խոշոր էի նախկինում։ Սակայն ես տարբերությունը չեմ տեսնում։
Միակ բանը, որ ես տեսնում եմ, կախված մաշկն է։ Եվ ես ատում եմ դա, սա պարզապես հիշեցնում է, թե ով էի ես, ինչ դարձրի ինձ։ Դա ինձ թույլ չտվեց մտածել, որ ես կփոխվեմ։
Ես ինձ դեռ նույնքան գեր ու անպետք եմ զգում, ինչպես առաջ։

Քաշը կորցնելու իրական ազդեցությունն աշխարհին ցույց տալու համար նա իր ինտիմ լուսանկարները տեղադրել է համացանցում։ iPhone-ով արված լուսանկարները Ջոնը մակագրել է. «Քաշը կորցնելու անտեսանելի վնասները՝ կախված մաշկ»։

Համացանցի օգտատերերը քաջալերել են նրան՝ նշելով, որ ձիգ մաշկով, թե առանց դրա նա հասել է իր նպատակին և իր օրինակով ոգեշնչման աղբյուր է շատերի համար։
Ի վերջո, Ջոնն ասել է.
Այո, հնարավոր է՝ ինձ դուր չի գալիս այն, թե ինչ տեսք ունեմ, սակայն ես թույլ չեմ տա, որ այն ինձ կառավարի։ Ես հպարտ եմ նրանով, ինչ արել եմ, հպարտ եմ պայքարի, ջանքերի համար։
Նա ավելացրել է.
Ես փորձում եմ սովորել ընդունել ինձ ու փորձում եմ ավելի երջանիկ լինել այն տեսքով, որ ունեմ։
Մաշկն այն բանը չէ, որի համար ես պետք է ամաչեմ, դրանք պարզապես ճակատամարտի սպիեր են։

Որոշ մարդիկ առաջարկել են օգնել գումար հավաքել մաշկի հեռացման վիրահատության համար, սակայն Ջոնը մերժել է առաջարկները։
«Ես ինձ ավելի լավ կզգամ, եթե փորձեմ ընդունել ինձ այնպիսին, ինչպիսին կամ»։
Ջոնը մյուսներին խորհուրդ է տվել.
Կարևոր չէ, թե ով ինչ է ասում, պարզապես արեք այն, ինչ երջանկացնում է ձեզ։




