Խաղաղությունից հետո էլ թուրքը մնում է թուրք. Վովա Վարդանով
ОбществоՊատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է, լարվածությունը միշտ էլ կա: Ինչպես հայտնում է Orer.am-ը, այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց ՀՀ առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, ով խոսեց պատերազմի վերսկսման հնարավոր վտանգների մասին. «Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է, խաղաղությունից հետո էլ թուրքը մնում է թուրք, միշտ էլ կուզենա մեզ վերացնել, մենք պետք է ուժեղ լինենք, իրենք մեզնից վախենում են»:
Վովա Վարդանովը, անդրադառնալով վերջին շրջանի լարվածություններին, ասաց. «Տավուշի հարակից տարածքներում դժբախտ պատահար էր եղել, երբ երեխաները խաղալիս վիրավորվել էին, թուրքերը հայտարարել էին, որ հայերն են դրա պատճառը, և լարվածությունն էլ նրանց պատասխան հարվածն է»:
Բանախոսը հավելեց, որ զարմացած է մեր երիտասարդներով. «Թուրքերը՝ զոհ, մերոնք՝ հաղթող: Ես մեր էրեխեքով զարմացած եմ. երիտասարդներ, ովքեր Ստամբուլում հատուկ զորքերում պարապածների դեմն առնում են հերիք չէ, մի հատ էլ հասցնում են ապտակ տալ: Վերջին ցույցերի ժամանակ համոզվեցինք, որ մենք հիանալի երիտասարդներ ունենք, ովքեր կարող են պայքարել»:
Բանախոսներից Ղարաբաղի պատերազմի վետերանների միության նախագահ Յուրա Միքայելյանն էլ, անդրադառնալով բանակին, ասաց.«Բանակը մեր տունն է, մենք բոլորս պետք է ցավենք, պետք է կարողանանք օգնել բանակին մեր ունեցածի չափով: Ես պատրաստվում եմ ինձ հետ անվադողեր տանել, որ մեր զինվորներին օգնեմ, որ նրանց ոչ մի փամփուշտ չդիպչի: Բանակ գնալուց չպետք է վախենալ, որ մենք չգնանք, ո՞վ է պահելու մեր երկիրը, իսկ մեծ ոտնձգություններին մենք պատրաստ ենք»:
Անժելա Պողոսյան