Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական խաղերի շրջանակում Երևան ժամանած մի խումբ քաղաքապետերի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակությունների կազմում Երևան ժամանած մի շարք քաղաքների քաղաքապետերի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումը և խաղերի մասնակից երկրների ու քաղաքների տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությունն ու պատվիրակությունների քանակը:

«Ու հատկապես այս տարի, երբ համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Համահայկական խաղերի անցկացումն առանձնակի խորհուրդ է ստանում մեզ համար: Այն, ըստ էության, մարզական մեծ տոն է, որը փոխադարձ կապերն ու գործակցությունն ընդլայնելու, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին մեկտեղելու, միմյանց հետ կիսվելու, մեկս մյուսի հաջողություններով ուրախանալու հրաշալի առիթ է ընձեռում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի խաղերի բոլոր մասնակիցների համար ապահովվի ին չպես մարզվելու, այնպես էլ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Այստեղ ներկաներից ոմանց հետ նախկինում առիթներ ունեցել եմ հանդիպելու: Իսկ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են Երևանում, հուսով եմ՝ արդեն իսկ հասցրել են զգալ մեր քաղաքի հյուրընկալ ջերմությունն ու հետագայում կրկին կցանկանան այցելել Երևան: Ու վստահ եղեք, որ մեր դռները միշտ բաց են մեր բոլոր բարեկամների համար»,- նշել է քաղաքապետն ու հանդիպման բոլոր ներկաներին հրավիրել այս տարվա հոկտեմբերին կրկին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին:

Հանդիպմանը ներկա Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք նույնպես կարևորում են մարզական և մշակութային  ոլորտում համագործակցությունն ու դրա ընդլայնումը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդպիսի հարաբերություններն ինքնատիպ կամուրջ են ժողովուրդների միջև, և հարկավոր է անել հնարավորը՝ այդ կամուրջն ամրացնելու համար:

«Ինչպես իմ, այնպես էլ այստեղ ներկա Դիարբեքիրի ու Բիթլիսի քաղաքապետերի անունից ուզում եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք պատրաստակամ ենք խորացնելու Երևանի հետ մեր քաղաքների ու բնակիչների կապը՝ այդպիսով նաև փաստելով, որ մեր ժողովուրդներն իրոք կարող են լինել լավ բարեկամներ: Մենք հստակ գիտակցում ենք, որ անցյալի որոշ դաժան իրադարձություններն իրենց հետքն են թողել: Բայցև պետք է ամրագրենք, որ դա տվյալ ժամանակի իշխանությունների հանցանք է եղել, այլ ոչ թե այսօրվա սերնդի, որն իրոք պատրաստ է հարևանների հետ անկեղծ ու անշահախնդիր բարեկա մության: Ու մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկու ժողովուրդների միջև հաստատենք ու ամրապնդենք բարեկամական սերտ կապերը: Համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ Երևանից մենք շատ ջերմ տպավորություններով ենք վերադառնալու մեր քաղաքներ ու մեզ համար իսկապես մեծ պատիվ կլինի մի օր էլ Ձեզ հյուրընկալել մեզ մոտ»,- ավարտելով խոսքը՝ նշել է Վանի համաքաղաքապետը:

Հանդիպանը ներկա ԱՄՆ Գլենդելի քաղաքային կառավարման խորհրդի անդամ Վարդան Գասեպյանը և Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մայիլիանն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետին են փոխանցել Գլենդելի և Բեյրութի քաղաքապետերի ողջույնները: Վերջիններս նույնպես կարևորել են Համահայկական խաղերի դերը ինչպես հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ սփյուռքահայ երիտասարդության շփումների ակտիվացման և, դրանով նաև հայապահպանության գործին նպաստելու տեսանկյունից:

Այնճարի քաղաքապետ Կարապետ Փամբուկիանն էլ նշում է, որ Այնճարը, որպես բացառապես մուսալեռցիների ժառանգներով բնակեցված քաղաք, առանձնակի հպարտությամբ է մասնակցում այս խաղերին:

«Խորհրդանշական է, որ այս տարի խաղերը համընկան Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի նաև Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակն է, ու այդ առթիվ մենք հատուկ միջոցառումներ ենք նախատեսել անցկացնել և, օգտվելով առիթից, ուզում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, սիրով հրավիրել մասնակցելու այդ միջոցառումներին»,- նշել է   Կարապետ Փամբուկիանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է գործընկերային կապերն ընդլայնելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունն ու բոլոր հյուրերին մաղթել  հաճելի օրեր Երևանում:

 

Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026