Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ» Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ» Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»


Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական խաղերի շրջանակում Երևան ժամանած մի խումբ քաղաքապետերի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով պաշտոնական պատվիրակությունների կազմում Երևան ժամանած մի շարք քաղաքների քաղաքապետերի և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետը կարևորել է Համահայկական խաղերի անցկացումը և խաղերի մասնակից երկրների ու քաղաքների տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությունն ու պատվիրակությունների քանակը:

«Ու հատկապես այս տարի, երբ համայն հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Համահայկական խաղերի անցկացումն առանձնակի խորհուրդ է ստանում մեզ համար: Այն, ըստ էության, մարզական մեծ տոն է, որը փոխադարձ կապերն ու գործակցությունն ընդլայնելու, աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին մեկտեղելու, միմյանց հետ կիսվելու, մեկս մյուսի հաջողություններով ուրախանալու հրաշալի առիթ է ընձեռում»,- նշել է Տարոն Մարգարյանը՝ ավելացնելով, որ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի խաղերի բոլոր մասնակիցների համար ապահովվի ին չպես մարզվելու, այնպես էլ ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

«Այստեղ ներկաներից ոմանց հետ նախկինում առիթներ ունեցել եմ հանդիպելու: Իսկ բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են Երևանում, հուսով եմ՝ արդեն իսկ հասցրել են զգալ մեր քաղաքի հյուրընկալ ջերմությունն ու հետագայում կրկին կցանկանան այցելել Երևան: Ու վստահ եղեք, որ մեր դռները միշտ բաց են մեր բոլոր բարեկամների համար»,- նշել է քաղաքապետն ու հանդիպման բոլոր ներկաներին հրավիրել այս տարվա հոկտեմբերին կրկին այցելել Երևան՝ մասնակցելու «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարություններին:

Հանդիպմանը ներկա Վանի համաքաղաքապետ Հաթիջե Չոբանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք նույնպես կարևորում են մարզական և մշակութային  ոլորտում համագործակցությունն ու դրա ընդլայնումը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդպիսի հարաբերություններն ինքնատիպ կամուրջ են ժողովուրդների միջև, և հարկավոր է անել հնարավորը՝ այդ կամուրջն ամրացնելու համար:

«Ինչպես իմ, այնպես էլ այստեղ ներկա Դիարբեքիրի ու Բիթլիսի քաղաքապետերի անունից ուզում եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ մենք պատրաստակամ ենք խորացնելու Երևանի հետ մեր քաղաքների ու բնակիչների կապը՝ այդպիսով նաև փաստելով, որ մեր ժողովուրդներն իրոք կարող են լինել լավ բարեկամներ: Մենք հստակ գիտակցում ենք, որ անցյալի որոշ դաժան իրադարձություններն իրենց հետքն են թողել: Բայցև պետք է ամրագրենք, որ դա տվյալ ժամանակի իշխանությունների հանցանք է եղել, այլ ոչ թե այսօրվա սերնդի, որն իրոք պատրաստ է հարևանների հետ անկեղծ ու անշահախնդիր բարեկա մության: Ու մենք անելու ենք հնարավորը, որպեսզի մեր երկու ժողովուրդների միջև հաստատենք ու ամրապնդենք բարեկամական սերտ կապերը: Համոզված եղեք, պարոն քաղաքապետ, որ Երևանից մենք շատ ջերմ տպավորություններով ենք վերադառնալու մեր քաղաքներ ու մեզ համար իսկապես մեծ պատիվ կլինի մի օր էլ Ձեզ հյուրընկալել մեզ մոտ»,- ավարտելով խոսքը՝ նշել է Վանի համաքաղաքապետը:

Հանդիպանը ներկա ԱՄՆ Գլենդելի քաղաքային կառավարման խորհրդի անդամ Վարդան Գասեպյանը և Բեյրութի քաղաքային խորհրդի անդամ Արամ Մայիլիանն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետին են փոխանցել Գլենդելի և Բեյրութի քաղաքապետերի ողջույնները: Վերջիններս նույնպես կարևորել են Համահայկական խաղերի դերը ինչպես հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, այնպես էլ սփյուռքահայ երիտասարդության շփումների ակտիվացման և, դրանով նաև հայապահպանության գործին նպաստելու տեսանկյունից:

Այնճարի քաղաքապետ Կարապետ Փամբուկիանն էլ նշում է, որ Այնճարը, որպես բացառապես մուսալեռցիների ժառանգներով բնակեցված քաղաք, առանձնակի հպարտությամբ է մասնակցում այս խաղերին:

«Խորհրդանշական է, որ այս տարի խաղերը համընկան Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարի նաև Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակն է, ու այդ առթիվ մենք հատուկ միջոցառումներ ենք նախատեսել անցկացնել և, օգտվելով առիթից, ուզում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, սիրով հրավիրել մասնակցելու այդ միջոցառումներին»,- նշել է   Կարապետ Փամբուկիանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վերահաստատել է գործընկերային կապերն ընդլայնելու Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունն ու բոլոր հյուրերին մաղթել  հաճելի օրեր Երևանում:

 

Ո՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՄոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Անուղղակի երկխոսությունն Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև շարունակվում է. Արաղչի Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Պանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ադրբեջանցի զինծառայողի թեման լղոզի, շրջանցի ու անցնի առաջ. Տիգրան Աբրահամյան Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր Կամենդատյան«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»«Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ»Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ»«Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»