Ինչպես ճիշտ սնվել շոգ եղանակին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ամառը հիանալի շրջան է, երբ մենք կարող ենք ուտել համեղ մրգեր և բանջարեղեններ, ստանալ մեծ քանակով վիտամիններ և դրա հետ մեկտեղ չգիրանալ: Այնուամենայնիվ մթերքների ընտրության հարցում ամռանը պետք է զգույշ լինել, քանի որ հաճախակի են լինում փչացած մթերքների պատճառով թունավորումները:
Ձեր մենյուի հիմնական բաղադրիչները պետք է լինեն մրգերն ու բանջարեղենը: Խմեք հնարավորինս շատ հեղուկ, ընդ որում` ոչ գազավորված: Ամռանը ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40 աստիճան: Որպեսզի հեշտ տանեք շոգը, պետք է պահպանեք սնվելու որոշակի կանոններ:
1. Ավելի շատ հեղուկ. Շոգին մեր օրգանիզմը արագորեն հեղուկ է կորցնում, հետևաբար այն պետք է լրացվի: Ծարավը լավագույնս հագեցնում է ջուրը կամ ոչ քաղցր կանաչ թեյը: Շոգ եղանակին խորհուրդ է տրվում խմել 100-200 միլիլիտր սառը հեղուկ (18–20°С) յուրաքանչյուր 40-50 րոպեն:
2. Կրճատում ենք սնունդի կալորիաները. Ինչպես նշում են գիտնականները, շոգ եղանակին էներգիայի պահանջարկը նվազում է 5 տոկոսով, հետևաբար մեր օրգանիզմին պետք է ավելի քիչ կալորիաներով սնունդ: Մոռանում ենք յուղոտ սնունդի, թխվածքների և օլիվյեի մասին, սնվում ենք մրգերով, բանջարեղենով և կաթնամթերքով:
Շարունակությունը` այստեղ: