Շունը գիշերվա կեսին աղմուկ բարձրացրեց և արթնացրեց տերերին. այն, ինչ վերջիններս հայտնաբերեցին խոհանոցում, ուղղակի անհավատալի էր (լուսանկարներ)
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Կանադայի Քիմբերլի քաղաքի բնակիչ Նիկ Տրավերսը կարող է հպարտանալ իր խիզախ շնով։ Չնայած փոքր տարիքին և չափերին՝ այս շունը գիշերվա կեսին, վտանգ զգալով, աղմուկ բարձրացրեց։ Պարզվեց, որ տան խոհանոց է ներխուժել 15–ամյա գրիզլի արջը, որին էլ Նիկը գնդակահարեց։
Այս լուսանկարները մեծ արձագանք են գտել համացանցի օգտատերերի շրջանում։ Ոմանք վրդովված են կենդանուն նման կերպ վնասազերծելու փաստից, իսկ ոմանք էլ գովում են խիզախ շնիկին և նրա տիրոջը։
Ինչ խոսք, դժվար է արագ կողմնորոշվել, երբ գիշերվա կեսին խոհանոցումդ արջ ես հայտնաբերում…



