Սիարան պատմել է, թե ինչպես է նիհարել 28 կիլոգրամով (լուսանկարներ)
LifestyleՎերջին բլոգ-ը գրում է.
Ամերիկացի հայտնի երգչուհի Սիարան պատմել է, թե ինչպես է 4 ամսում ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Իր գաղտնիքները նա հայտնել է Shape ամսագրին տված հարցազրույցում:
Անցած տարվա մայիսին նա ծննդաբերել էր իր առաջնեկին՝ Ֆյուչեին:
Հղիության ժամանակ երգչուհին գիրացել էր 28 կիլոգրամով, ինչից հետո արագ ձեռնամուխ էր եղել նիհարելուն:
Ըստ նրա՝ ավելորդ քաշից իրեն օգնել են ազատվել ջուրը, սպորտը ու հատուկ մանտրան, որը կրկնել է ամեն օր:
Երգչուհին մարզվել է օրական 1 ժամ՝ զբաղվել է բռնցքամարտով, վազքով ու կարդիոմարզումներով:
Այդ ամբողջ ժամանակ նա խմել է մեծ քանակությամբ ջուր:
Սիարայի խոսքով՝ այդ ամբողջ ժամանակ ինքը կերել է կարտոֆիլի ֆրի ու համբուրգերներ, ինչը իրեն չի խանգարել հասնել բաղձալի արդյունքին:
