Գիտնականները կարող են կանխատեսել մարդկանց էմոցիաները
Lifestylenews.am-ը գրում է.
Դարտմուտի քոլեջի լաբորատորիայի նեյրոֆիզիոլոգները գլխուղեղի հատված են հայտնաբերել, որը պատասխանատու է բացասական էմոցիաների համար: Նրանց խոսքով, մարդու ուղեղն այնպես է ծրագրավորված, որ բոլոր բացասական էմոցիաները կարելի է դյուրությամբ կանխատեսել: Ընդ որում, բավական է մարդու մասին նվազագույն տեղեկության իմացությունը:
Գիտնականների անցկացրած հետազությանը միջին տարիքի տարբեր բնավորություն եւ սոցիալական կարգավիճակ ունեցող 182 մարդ է մասնակցել: Հոգեբանները նրանց տարբեր պատկերներ են ցուցադրել, որոնցում բռնության, ավտովթարների եւ այլ տեսարաններ են եղել: Այդ ընթացքում նրանք հետեւել են կամավորների ուղեղի ակտիվությանը:
Ըստ Informing-ի, եթե մարդը նկար է տեսնում, որն իրեն դուր չի գալիս, տեսած հաջորդ նկարը նույնպես չափազանց բացասաբար է ընկալում:
Այս հետազոտությունը թույլ կտա գրեթե 93.5% հավանականությամբ կանխատեսել բացասական էմոցիաների ինտենսիվությունը՝ մինչեւ Լայքերթի սանդղակով դրա սուբյեկտիվ գնահատումը: Արդյունքում տարբեր նյարդաբանական եւ հոգեկան հիվանդությունների ախտորոշման հնարավորություն կլինի: