Ճայակները կարող են տարբերել մարդկանց դեմքերը
Lifestylenews.am-ը գրում է.
Քեմբրիջի համալսարանի կենսաբանները հայտնաբերել են, որ սովորական ճայակները կարող են տարբերել մարդկանց դեմքերը, ինչպես նաեւ հասկանալ, թե մարդու որ դիրքն է իրենց համար վտանգ ներկայացնում: Հետազոտության հեղինակները փոքրիկ փորձ են կատարել: Նրանք հերթականությամբ երկու դիմակ են դրել, մեկը՝ սպառնալից տեսքով, մյուսը՝ չեզոք: Փորձն անցկացրել են տարբեր բների մոտ:
Ըստ Planet- today-ի, պարզվել է, որ երբ գիտնականը սպառնալից արտահայտության դիմակ է դրել, ծնողներն արագորեն վերադարձել են բներ՝ պաշտպանելու ձագերին: Թռչունները նաեւ արագորեն վերադարձել են, երբ գիտնականը նայել է ուղիղ բնի մեջ, այլ ոչ թե շուրջը:
Հետազոտողները հանգել են եզրակացության, որ մարդկանց դեմքը եւ գործողությունները հասկանալու ունակությունն այս թռչունների համար «անցանկալի» հյուրերից պաշտպանվելու մեխանիզմի անբաժանելի մաս է կազմում: