Ամերիկացի լուսանկարիչը ֆիքսում է հրդեհների սարսափազդու գեղեցկությունը (լուսանկարներ)
Lifestyletert.am-ը գրում է.
Կալիֆորնիայի անտառային հրդեհները մեծ ավերածություններ են առաջացնում իրենց ճանապարհին՝ մեծ հողատարածքների վրա ծավալվելով, հրդեհելով ամբողջական քաղաքներ և անտառներ: Ամեն օր հրշեջները պայքարում են, որպեսզի կրակը չհասնի տներին և բիզնեսներին, բնակիչները հաճախ ստիպված են լինում տարհանվել:
Լոս Անջելեսում ապրող լուսանկարիչ Ստյուարտ Փելին ավերածություններից բացի հրդեհներում մեկ այլ կողմ էլ է տեսնում՝ նրան գրավում է հրդեհների կախարդական գեղեցությունը:
Վերջին մի քանի տարիներին Փելին գիշերները լուսանկարում է Կալիֆորնիայում բռնկվող հրդեհները:








