Արևիկն ինձ համար իդեալական կողակից է. Արամ Վարդևանյան
LifestyleAsekose.am-ի թղթակիցը զրուցել է ՍԴ նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանի հետ` գործունեության մեկնարկի, ընթացքում հանդիպող դժվարությունների և անձնական կյանքի մասին:
-Ես այդ տեսակ հանրայնությունից չեմ վախեցել և այժմ էլ չեմ վախենում:
-Իսկ ձգտո՞ւմ եք դրան:
-Դժվար հարց է…Պետք է խոստովանեմ, որ ձգտում եմ, որպեսզի հանրության կողմից վստահության արժանանամ, ինչը, իհարկե, ենթադրում է նաև որոշակի հայտնիություն: Միաժամանակ, երբ քո հավանած աղջիկը, հետագայում սիրելի աղջիկը, նշանածը, այնուհետև նաև կինն այդ ոլորտից է և հանրային անձ է, պետք է դա գիտակցես ի սկզբանե և շարժվես խաղի կանոններով: Բայց, ընդհանուր առմամբ, այդ հարցն ինձ համար խնդիր չի եղել, որովհետև իրավաբանի, պետական ծառայողի կարգավիճակն ինքնին ենթադրում է զսպվածություն: Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան գրառումներին և դրանց տարածումներին, դա ևս խնդիր չէ, որովհետև երբ նման գրառումներ եմ կատարում, առաջնորդվում եմ իմ զգացմունքներով, մտքերով: Այդ ռոմանտիզմն իմ մեջ եղել է դեռ դպրոցական տարիներից: Կարծում եմ, որ երբեք ուշադրություն գրավելու կարիք չեմ ունեցել, որովհետև դեռ դպրոցական, ապա ուսանողական տարիներից շատ ակտիվ եմ եղել: Հավելեմ նաև, որ Արևիկը նույնպես կարողացել է իր ապրելակերպը հարմարեցնել իմ կյանքին և ստանձնել իրավաբանի կողակցի դերը, ինչը ենթադրում է իր սոցիալական ակտիվության որոշակի զսպվածություն, ինչի համար էլ ես իրեն շատ շնորհակալ եմ: Առհասարակ, ես իրեն համարում եմ ինձ համար իդեալական կողակից: Բնականաբար, եթե ես լինեի իր ոլորտի մարդ, շատ ավելի ակտիվ կլինեինք: Պետք է նշեմ, որ իր հետ երբեք այդ մասին չեմ խոսել, ես պարզապես իր ապրելակերպի փոփոխությունը կողքից նկատել և մեծ բավականություն եմ ստացել: Ինչպես ես եմ իր խաղի կանոններին հարմարվում, այդպես էլ` ինքն է դա անում: Երկու տարի է, ինչ կանք միմյանց կյանքերում. առաջին իսկ օրվանից վայելել եմ այդ վիճակը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: