Ереван, 13.Август.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Կարճվել է փաստաբանի կողմից քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը

Общество

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի եւ օբյեկտիվ քննության արդյունքում որոշում է կայացվել կարճել ՀՔԾ քննիչի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով (Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը) հարուցված քրեական գործի վարույթը եւ քրեական հետապնդում չիրականացնել փաստաբան Տիգրան Հայրապետյանի նկատմամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննությամբ պարզվել է, որ  ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով տուժողի՝ հոգեկան հիվանդությամբ տառապելու և գործով բացահայտման ենթակա հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու ունակությունը պարզելու նպատակով նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննություն, որի հերթական նիստի օրը նշանակվել է  2015թ. մայիսի 21-ին՝  «Նորք» հոգեբուժական կենտրոնում։

ՀՔԾ քննիչի զեկուցագրի համաձայն՝  փաստաբանը, մասնակցելով հանձնաժողովի նիստին,  «հանձնաժողովի կազմում ընդգրկված փորձագետներին վիրավորել է նրանց սադրիչ հարցեր ուղղելով, վերջիններիս կողմնակալության մեջ անհիմն մեղադրելով և այլ դիտավորյալ գործողություններով, վիճաբանել հանձնաժողովի անդամների հետ, խաթարել հանձնաժողովի բնականոն աշխատանքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջի խախտմամբ չի ենթարկվել ապօրինի վարքագիծը դադարեցնելու քննիչի օրինական կարգադրություններին, ինչի արդյունքում փորձաքննությունը հերթական անգամ չի կայացել, հետաձգվել է, որպիսի դիտավորյալ գործողություններով փաստաբանը միջամտել է գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն կատարելու նրա գործունեությանը»:

2015թ. մայիսի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատախազության միջոցով այն ուղարկվել ՝ ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը քրեական գործն ընդունել է վարույթ եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Հարցաքննվել են  հանձնաժողովի տվյալ նիստին ներկա անդամները, ՀՔԾ քննիչը, տուժողը, ում նկատմամբ նշանակվել էր փորձաքննությունը։ Հարցաքննության է հրավիրվել նաեւ փաստաբանը, ով, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ քննարկելով փաստաբանի գործողությունները՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում տուժողին ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նիստի ժամանակ, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը եկել է այն եզրահանգման, որ փաստաբանի կողմից գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը չի հիմնավորվել:

Քննությամբ  պարզվել է, որ ամբուտալոր հանձնաժողովի նախագահն ի սկզբանե նշանակված է եղել Վ.Բաբայանը, ում տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանը, բացարկ է հայտնել եւ վիճարկել նրա օբյեկտիվությունը՝ արձանագրելով, որ նա ժամանակին փորձաքննության է ենթարկել տուժողին, հետեւապես կարող է կաշկանդված լինել իր նախկին դիրքորոշմամբ։ Փաստաբանի բացարկը բավարարվել է եւ  հանձնաժողովի կազմը՝ փոփոխվել:

Դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի  հերթական նիստի օրը նշանակվել է 2015թ. մայիսի 21-ին «Նորք» հոգեբուժական կենտրոնում։  Նիստին փաստաբանը ներկայացել է փոքր-ինչ ուշացումով, իսկ մինչ նրա գալը  հանձնաժողովի անդամները մի քանի ներածական հարցեր են ուղղել տուժողին՝ մասնավորապես կապված նրա ձախ թևի կոտրվածքի հետ: Փաստաբանի՝ աշխատասենյակ մուտք գործելուն գրեթե զուգահեռ հանձնաժողովի անդամներից մեկը հայտարարել է. «ես ավարտեցի, ամեն ինչ պարզ է», ինչից փաստաբանը վրդովվել է, բողոքել, որ առանց իրեն ե ն սկսել փորձաքննությունը, վիճարկել փորձագետների օբյեկտիվությունը եւ հետաքրքրվել Վ.Բաբայանի հետ նրանց առնչությամբ։ Փաստաբանը հայտարարել է, որ տուժողը նախկինում  հարկադրաբար բուժվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում, իսկ կենտրոնի աշխատակիցները տվյալ հանձնաժողովի անդամների գործընկերներն են, ուստի օբյեկտիվ եզրակացություն հանձնաժողովը տալ չի կարող:

Ձեռք բերված ապացույցները վկայում են, որ փաստաբանի արարքի հիմքում եղել է ոչ թե փորձաքննության կատարումը խափանելու և այդպիսով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակը, այլ իր կողմից ներկայացվողի օրինական շահերը պաշտպանելը, որն առաջացել է հանկարծակի՝ փորձագետի հայտարարության կապակցությամբ: Ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննության կատարման սենյակ մուտք գործելուն զուգահեռ լսելով հանձնաժողովի անդամի արտահայտությունը, որ ավարտել է իր աշխատանքը՝ փաստաբանը դա ընկալել է  որպես կողմնակաÕ ¬ վերաբերմունք տվյալ փորձաքննության իրականացման կապակցությամբ եւ փորձել է պաշտպանել իր կողմից ներկայացվողի օրինական շահերը:

Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա, որպիսի հանգամանքն առկա է տվյալ դեպքում, այսինքն՝ առկա է քրեական վարույթը բացառող հիմք՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը որոշում է կայացրել կարճել քրեական գործի վարույթը եւ փաստաբանի նկատմամբ չիրականացնել քրեական հետապնդում՝ նրա արանքում հանցակազմի բացակայության հիմքով:

 

При поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак Карапетян