Ծանոթացեք առանց ձեռքերի ուսուցչի հետ, ով կավիճն ամրացնում է բազուկին՝ աղքատ երեխաներին կրթելու համար
LifestyleBlognews.am-ը գրում է.
Առանց ձեռքերի ուսուցչի համբավը, ով, հեռավոր լեռնային գյուղի աղքատ աշակերտներին կրթելով, գիտելիքներ ու հույս է բերել այստեղ, տարածվել է ողջ համացանցով։
41-ամյա Ջիանգ Շենգֆան արդեն 10 տարուց ավել է՝ որպես փոխարինող ուսուցիչ է աշխատում Չանգան գյուղի Անլե դպրոցում։
Մի վայրում, որտեղ երիտասարդները հրաժարվում են ապրել ու աշխատել, ուժեղ կամքի տեր այս տղամարդը կավճի կտորն ամրացնում է իր ուսի հատվածից ու օգտագործում իր բերանը՝ գրքերը թերթելու համար, որպեսզի դասավանդի 40 աշակերտներից բաղկացած դասարանին։
Ջիանգ Շենգֆան, ով կորցրել է իր երկու ձեռքերը 1996թ․-ին էլեկտրական շոկի հետևանքով, դասավանդում է փոքրիկ գյուղի դպրոցում արդեն 12 տարի։


Լուսանկարում աշակերտուհին օգնում է Ջիանգին դասից առաջ կավիճն ամրացնել բազուկին։

Առանց ձեռքերի ուսուցիչն ամեն օր ոտքով 8 կմ ճանապարհ է անցնում՝ հեռավոր գյուղի դպրոց հասնելու համար։

Դասին նախապատրաստվելու համար Ջիանգը գրիչը կոշիկի թելով ամրացնում է իր բազուկին՝ թղթի վրա գրել կարողանալու համար։

Չնայած անդամալուծությանը՝ Ջիանգ Շենգֆանի ժամանակավոր աշխատանքը տասը տարուց ավելի տևած նվիրական գործ է դարձել։

Լուսանկարում Շենգֆանը պատկերված է չինարեն լեզու դասավանդելիս։

Ուժեղ կամքի տեր ուսուցիչը տիրապետում է չինական վայելչագրությանը՝ վրձինը բերանում պահելու շնորհիվ։

Անդամալույծ ուսուցչի օրինակը ոգեշնչում է արարել ու գործել՝ անկախ բոլոր դժվարություններից։