Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Մինչև առուն ջուր գա, ժողովուրդը լրիվ «կկուրանա»

Երբ ցանկացած երկրի նախագահ իրազեկ է լինում ժողովրդին հուզող խնդիրների մասին, անշուշտ, ուրախալի է: Նման դեպքերում տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ թե հասարակությունից կտրված է ու վերացական կյանքով ապրող անցողիկ մի պաշտոնյա է, այլ երկրի հոգսով ու ցավով մտահոգ անձ, ով մոտիկից գիտի յուրաքանչյուրի հոգը, ցավը և ինչու չէ, նաև դրանք ծնող պատճառները:

Վերջին տարիներին մարդկանց հուզող նման ցավերից մեկը դարձան ճանապարհային երթևեկության «բարելավման» նպատակով տեղադրված արագաչափերը, տեսախցիկները, ինչպես նաև դրանց կողմից արձանագրված խախտումների հետևանքով տույժերի ու տուգանքների ոչ միայն մեծությունը, այլև արժանահավատությունը: Ու այս անգամ էլ, բարեփոխումը շատ արագ չարեփոխում դարձավ, քանի որ ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների վզին սկսեցին փաթաթել ոչ միայն խախտման համար նախատեսված գումարը, այլև ԴԱՀԿ-ի «ծառայության» վճարը: ԴԱՀԿ-ն էլ հասարակությանը ներկայացավ իր ողջ «հմայքով»՝ արգելանք դրեց վարորդների բանկային հաշիվների, մեքենաների, տների ու կահ-կարասիների վրա: Այս աբսուրդ իրավիճակից զայրացած վարորդները սկսեցին բողոքել, բան ու գործ թողած դատարանների դռներ թակել, որ ստեղծված թակարդից նվազագույն կորուստներով կարողանան դուրս գալ:

Բայց արի ու տես, որ պետական մեքենան գործի էր դրվել միայն ու միայն հասարակ քաղաքացիների գրպանները «մի քիչ» թեթևացնելու և նրանց առօրյայում էլ «թարմություն» մտցնելու, ինչու չէ, գուցե նաև նոր թեմաներով զբաղեցնելու համար: Այս ընթացքում էլ սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որ ոչ բոլոր մեքենաների վարորդների կողմից թույլ տված ճանապարհատրանսպորտային խախտումներն են ֆիքսվում: Խոսակցություններ կային նաև, որ այդ հարցում նույնպես կան արտոնյալներ, ում թույլատրվում է անկաշկանդ վարել ու չտուգանվել:

Խոսակցությունը խոսակցություն, բայց խնդրով մտահոգ հասարակության համար ամենացնցող լուրը ՀՀ Քննչական կոմիտեի կողմից վերջերս հայտնաբերած կոռուպցիոն շղթայի բացահայտում էր: Գործը «բացվել էր» Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում: Պարզվել էր, որ Ճանապարհային ոստիկանության որոշ աշխատակիցներ հակաօրինական գործունեությամբ զբաղվելով «ստեղծել» են մի շղթա, որի շրջանակում իրենց վրա են վերցրել գերապահով խավի կողմից կատարած ճանապարհատրանսպորտային երթևեկության խախտումների վերահասցեագրումն այլ` անվճարունակ անձանց անունով: Քննության ընթացքում բացահայտվել էր նաև, որ Ճանապարհային ոստիկանության որոշ աշխատակիցներ երթևեկության կանոնների խախտումները պատշաճ կերպով չեն ծանուցել, տույժեր նշանակելու մասին որոշումները օրենքով սահմանված կարգով չեն կազմել, ինպես նաև խախտել են օրենքով նախատեսված դիմումների քննարկման սահմանված կարգը։ Ամենայն հավանակության, հարցն այնքան աղմկահարույց է եղել, որ դրա ուսումնասիրմամբ զբաղվել է նաև ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը:

Օրեր առաջ էլ այս թեմայով ՀՀ նախագահը խորհրդակցություն էր հրավիրել, որի ժամանակ իր մտահոգությունները ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին, Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին և «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Գուրգեն Զաքարյանին: ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի խոսքով՝ շատ կարևոր է ճանապարհատրանսպորտային երթևեկությունն առավել ապահով դարձելը, բայց դրան հասնելու համար պակաս կարևոր չէ նաև արդարությունը: «Առաջինը՝ մենք պետք է կարողանանք տարբերակել կոպիտ խախտումներն այն խախտումներից, որոնք մարդիկ համարում են չնչին խախտումներ, և նրանք դա դիտարկում են որպես իրենցից փող գանձելու միջոց: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ տուգանքներն ընդամենը միջոց են մեր նպատակին հասնելու համար: Տուգանելը նպատակ չէ»,- խորհրդակցության ժամանակ ասել է երկրի նախագահը:

Չնչին խախտումներ ասելով նախագահը նկատի է ունեցել հոծ գծերի տրորումը: Նա նաև ներկաներին առաջարկել է մասնագետների հետ քննարկել, թե նույն ուղղությամբ շարժվող մեքենաների համար նախատեսված հատվածում մինչև խաչմերուկ հասնելը հոծ գծերը տրորելը այդքան մե՞ծ խախտում է, թե՞ ոչ: Բացի այդ՝ նախագահը հանձնարարել է մեկ անգամ ևս վերանայել բոլոր գծանշումները՝ պարզելու, թե արդյոք դրանք արվել են կարգուկանոնով և հարմարավետություն ապահովելու համար, թե պարզապես ավելի շատ խախտումներ արձանագրելու համար:

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանն էլ, ներկայացնելով ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները, ասել է. «Հայտնի է, որ ոչ էական խախտումների արձանագրումը և տուգանումը, ինչպես նաև տուգանքների բողոքարկման կարգից բխող անհարմարությունները, տեխնիկական խնդիրների պատճառով կրկնակի տուգանումները վարորդների շրջանում շատ քննարկվող և մեծ խնդիրներ են առաջացրել, որոնք հրատապ լուծումներ են պահանջում, ինչը հաստատվում է նաև մեր ուսումնասիրությունների արդյունքներով»:

Քննարկմանը հաջորդել է նախագահի կողմից պատկան կառույցների ղեկավարներին հանձնարարականներ տալը, ինչը տրամաբանական է, բայց այստեղ հարց է ծագում, թե ինչու պետք է երկրի թիվ մեկ պաշտոնյան ճանապարհային երթևեկության կարգ ու կանոնով զբաղվի, երբ դրանով զբաղվող պետական այլ կառույց կա: Պատասխանն էլ պարզ է, որովհետև, իրականում պետական կառույցներն ուրագի նման են և նրանց համար տուգանքը ոչ թե ոլորտի գործունեությունը կանոնակարգելու միջոց է, այլ բյուջեն լցնելու միակ նպատակը ու դա է պատճառը, որ ով որտեղից ասես մի-մի «մահակ» առած, հնարավոր բոլոր ձևերով ու միջոցներով ընկել է ժողովրդի ջանին ու ինչպես կարողանում է, քամում է մարդկանց վերջին կոպեկներն ու բյուջե լցնում, դեռ մի բան էլ ուրախանում, թե տույժ ու տուգանքով ինչքան գումար են կարողացել «հավաքել»: Այս ամենի արդյունքում տխուր է մի բան: Տպավորություն է ստեղծվում, որ երկրի կառավարման համակարգ կոչվող մեքենայի բոլոր մասերը թեև տեղում են, բայց այն վարելու համար բոլորովին էլ պիտանի չէ: Ինչո՞ւ: Որովհետև այդ «մեքենայի» շարժումն ապահովող մասերը թեև կան, բայց իրար կապող «խողովակներն» այն աստիճանի են խցանված ու փտած, որ այն տեղից շարժելու ցանկությունն ինքան էլ մեծ լինի, միևնույնն է, ոչինչ չի ստացվի, մինչև որ այն «հին ժանգերից» ազատելու համար մաս-մաս չքանդվի, փտած մասերը չապամոնտաժվեն և հին խցանումները չվերացվեն: Բայց, ինչպես ասում են, մինչև առուն ջուր գա, ժողովրդի աչքը դուրս կգա:

Արմինե Գրիգորյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников