«Ըստ երևույթին ՀԷՑ-ը լիարժեք տեղեկություն ուներ, թե ինչպիսին կլինեն աուդիտի արդյունքները». Մ.Մելքումյան
ОбществоԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը շատ սովորական է վերաբերվում ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի վաճառքի մասին տեղեկությանը, քանի որ առանց Հայաստանի կարգավորիչ մեխանիզմների, որևէ բան չի կարող տեղի ունենալ, քանի որ այն բնական մենաշնորհ է, Orer.am-ին ասաց պատգամավորը:
Այն հարցին, թե իր կարծիքով ինչու «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությունը չցանկացավ սպասել աուդիտի պատասխանին և այն հապճեպ վաճառելու որոշում կայացրեց, Մ.Մելքումյանն ասաց. «Ըստ երևույթին, լիարժեք տեղեկատվություն ՀԷՑ-ը ուներ՝ անկախ աուդիտի արդյունքները ստանալուց: Չէ՞ որ մեկ միլիարդից ավելի շրջանառություն ունեցող ընկերությունները հեղիանակավոր կազմակերպությունների կողմից արտաքին աուդիտի են ենթարկվում: Ձեզ թվում է՝ նո՞ր բաներ է այդ աուդիտ անցկացնելը»- ասաց Մ. Մելքումյանը:
Ա.Գրիգորյան