Դրանց միայն մեկ բան է պետք անել` սատկացնել, ի՞նչ դեմոկրատիա, ի՞նչ բան. Վարդան Ղուկասյան
ИнтервьюԹեպետ մեծ ճոխություն ենք համարում հայրենիքի դավաճաններին անդրադառնալը, այնուամենայնիվ, նրանց քայլերի մասին լռելը եւս սխալ է: Օրերս ազերիների գիրկը թռած ազգի դավաճան Վահան Մարտիրոսյանի մասին Orer.am-ը զրուցեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ:
- Նրա մեջ հայի արյուն չկա ու հետո, երբ ձեր տեքստը կգրեք, Վահան մի´ գրեք՝ Վագիս գրեք, քանի որ նրա նմանները հայոց ազգից սերված չեն: Վահան անունն այլ բան է: Նրա նմանները Հուդաներ են: Դրանց միայն մեկ բան է պետք անել` սատկացնել, ի՞նչ դեմոկրատիա, ի՞նչ բան, ազգի դավաճաններին միայն սատկացնել է պետք:
-Պարոն Ղուկասյան, տեղյակ ենք, որ դուք շատ լավ գիտեք հայոց պատմությունը: Կասե՞ք, թե ինչպես էին ազգի դավաճաններին պատժում մեր մեծերը:
-Երբ մեր դարավոր ու ոխերիմ թշնամին գիշեր-ցերեկ կրակում է ու այդքան երիտասարդներ են մահանում նրանց ձեռքով ու այս ֆոնին ինչ-որ մեկը գնում ու ասուլիս է անում` վատաբանելով ու վարկաբեկելով մեր ազգին, ապա դրա ազգանունը պետք է ջնջվի: Զորավար Անդրանիկն ու մեր մեծերը նմանատիպ մարդկանց արյունը կտրում էին, անգամ չէին թողնում, որ դրանց երեխաները ողջ մնան, որպեսզի նմանատիպ վիժվածքներ հայոց ազգից չծնվի:
-Նմանատիպ դեպքեր նախկինում ևս եղել են, երբ հայ ընտանիքն անցել է թշնամի պետություն ու հնարավորինս վարկաբեկել Հայաստանի Հանրապետությունը, հետո կիսասոված ու կիսամերկ վերադարձել Հայաստան: Դուք հետեւողակա՞ն կլինեք, թե երբ կվերադառնա ՀՀ եւ ինչ քայլերի կգնաք դավաճանի հանդեպ:
-Ինչո՞ւ, նա կարո՞ղ է վերադառնալ Հայաստան: Ես միանշանակ հետեւողական կլինեմ: Եթե անգամ այդպես լինի, մենք պետք է լավ իմանանք, թե ովքեր են նմանատիպ մարդիկ: Աղջիկ ջան, դա հարցնելո՞ւ բան է, որ հարցնում ես: Պետություն կա, երկիր կա, մենք ունենք ազգային անվտանգություն, բանակ, ազատամարտիկներ, մի խոսքով, ունենք ամեն ինչ, եւ ես էլ իրենցից մեկն եմ, ոնց կորոշենք, այդպես էլ կանենք:
Սոսե Չանդոյան