Վարչապետն ու գյուղացիները պայմանավորվել են
ОбществоԱրարատի մարզի գյուղերի բնակիչները խաղողով բեռնված մեքենաներով արդեն մի քանի ժամ է փակել են Երևան-Մեղրի ավտոճանապարհը:
Լարվածությունը մեղմելու և խնդրին լուծում տալու նպատակով մարզ է այցելել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Աբրահամյանը և գյուղացիները պայմանավորվածություն են ձեռք բերել փակված ավտոճանապարհը բացելու և գյուղացիների պահանջները բավարարելու վերաբերյալ:
Orer.am-ի տեղեկություններով՝ այս պահին վարչապետը հանդիպում է ունենում խաղողի մթերմամբ զբաղվող կազմակերպությունների ղեկավարների հետ այս կնճռոտ հարցին լուծում տալու և խաղողի մթերումների ծավալները մեծացնելու նպատակով:



