Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Փաստաբանի դիմումը ՄԻՊ-ն ուսումնասիրում է հրատապ կարգով

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման կապակցությամբ երեկ դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Orer.am-ը ՄԻՊ գրասենյակի լրատվական ծառայությունից փորձեց պարզել, թե այս պահի դրությամբ փաստաբանի դիմումն արդեն դարձե՞լ է ուսումնասիրության առարկա և արդյո՞ք Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձ չէ, ինչպես նաև մարդու իրավունքների խախտում:

ՄԻՊ գրասենյակից Orer.am-ի հարցերին ի պատասխան տեղեկացրեցին, որ երեկ ստացել են փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի կողմից Մարդու իրավունքերի պաշտպանին ուղարկված նամակը և այն հրատապ կարգով մուտք է արվել դիմումների ընդունման բաժին: Տվյալ պահին դիմումն ուսումնասիրվում է և գրություններ են պատրաստվում ՀՀ քննչական կոմիտե և ՀՀ դատախազություն ուղարկելու համար:

Հիշեցնենք, որ երեկ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ՄԻ պաշտպանին ուղարկած դիմումում նշել էր. «Հարգելի' պարոն Անդրեասյան, կարծում եմ տեղյակ եք, որ իմ նկատմամբ հարուցել են քրեական հետապնդում այն բանի համար, որ ես հավաքագրել եմ և տարածել եմ անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն: (Կից ներկայացնում եմ` 01.09.2015թ. ինձ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և 13.08.2013թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայաստանի հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ 701 գրությունը, որն ըստ քննիչի ես ապօրինի ձեռք եմ բերել և հրապարակել): Կարծում եմ՝ տեղյակ եք նաև, թե ինչ գործողություններ կատարելու համար են ինձ մեղադրանք առաջադրել: Ըստ քննիչի տրված բանավոր պարզաբանման՝ ինձ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ինձ և մյուս փաստաբան Նազելի Վարդանյանին, առանց վկա Տաթևիկ Հովսեփյանի համաձայնության, դատարանը քրեական գործից է տրամադրել` 13.08.2013թ. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից ՀՀ վերաքննիչ դատարան ուղարկված թիվ 701-րդ գրության պատճենը և քանի որ դատարանը չի արձանագրել, որ մեզ տրամադրել է վերը նշված փաստաթուղթը, ապա իմ արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշները, այն է` անձնական գաղտնիք համարվող տեղեկատվություն ապօրինի հավաքելը: Ինչ վերաբերում է վերը նշված տեղեկատվությունը «ապօրինի տարածելուն», ապա ըստ նույն քննիչի կողմից տրված բանավոր պարզաբանմանը, թեև ես որպես պաշտպան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն չեմ նախազգուշացված եղել քրեական գործից ստացված ապացույցը չհրապարակելու մասին, ինձանից չեն վերցրել ստորագրություն և չեն նախազգուշացրել պատասխանատվության մասին, իսկ տուժող կողմը չի միջնորդել, որպեսզի դռնփակ նիստ անեն, այսինքն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի համաձայն ես իրավունք ունեի այդ փաստաթուղթը հրապարակել, որն էլ արել եմ, բայց, ըստ քննիչի գնահատման, այդ փաստաթուղթը հրապարակել եմ «ապօրինի»: (Կից ներկայացնում եմ` 04.09.2015թ. քննիչ Ա. Գաբրիելյանին ուղղված միջնորդությունս` առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պարզաբանում պահանջելու մասին: 08.09.2015թ. քննիչ Ա. Գաբրիելյանի կողմից ընդունված որոշումը, որով մերժել է գրավոր պարզաբանել ինձ առաջադրված մեղադրանքը): Համոզված եմ, որ տեղյակ եք, որ այն գործողությունների, որոնց կատարման համար ինձ առաջադրել են մեղադրանք, հանդիսանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաբանի գործառույթները: Այսինքն՝ փաստաբանն ապացույց հավագագրելու և այն հրապարակելու միջոցով է պաշտպանում իր վստահորդներին: Բոլոր դեպքերում Ձեզ եմ ներկայացնում Շենգավիթի վարչական համայնքի դատարանին ուղղված իմ բողոքը, որտեղ կետ առ կետ նշված է ՀՀ քրեական դատավորթյան օրենսգրքի և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի այն հոդվածները, որոնց համաձայն՝ փաստաբանը իրավունք ունի հավաքագրել ապացույցներ, այդ թվում նաև անձնական գաղտնիք պարունակող, ինչպես նաև այն դեպքերը, երբ փաստաբանը իրավունք ունի հրապարակել այդ ապացույցները: Համոզված եմ նաև, որ կարիք չկա Ձեզ հիմնավորելու, որ փաստաբանին չի կարելի մեղադրել այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք նախատեսված են օրենքով՝ որպես փաստաբանի գործառույթ: Կարծում եմ կարիք չկա հիմնավորելու, որ փաստաբանի նկատմամբ ապօրինի հարուցված քրեական հետապնդումը համարվում է մարդու իրավունքների խախտում: Իսկ երբ փաստաբանին հետապնդում են իր իրավապաշտպան գործունեության համար, ապա կարծում եմ անչափ կարևոր է, որ տվյալ պետության մարդու իրավունքների պաշտպանը համարժեք արձագանքի այս երևույթին:

Հ.Գ.Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել ցանկացած նյութ, քանի որ արդեն ինձ հայտարարվել է նախաքննության ավարտ և քննիչը տրամադրել է քրեական գործի բոլոր նյութերի պատճեները:

Հարգանքներով՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյան»:

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете