Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ինչի դեմ է ուղղված պայքարը

Սահմանադրության նախագծի վերաբերյալ քաղաքական ուժերի և անհատների կողմից հնչեցվող իրարամերժ գնահատականների խառնաշփոթում արդեն մի քանի օր է, ինչ փորձում եմ վերլուծել նախագծի ամենաքննարկվող դրույթները, որոնք վերաբերում են կառավարման համակարգի փոփոխմանը: Քանի որ նախագծով առաջարկվող խորհրդարանական կառավարման համակարգում որոշումների կայացումը վերապահվում է խորհրդարանին, ուստի սպասվելիք արդյունքները գնահատելու համար նախ պետք է սկսել սկզբից՝ խորհրդարանի ձևավորումից:

Սահմանադրության նախագծում այս առումով կարևորվում է 89-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված դրույթը, որը նախատեսում է Ազգային ժողովի ընտրությունները համամասնական ընտրական համակարգով իրականացնելուն և խորհրդարանում կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու պահանջին:

Ամբողջությամբ համամասնական ընտրական համակարգին անցնելու առաջարկը գոհացնում է անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերին, քանի որ վերջիններս գիտակցում են ընտրությունների արդյունքների վրա այն զգալի ազդեցությունը, որն գործնականում ունենում էր մեծամասնական ընտրական համակարգը:

Նախորդ ընտրությունների արդյունքներն իսկ վկայում են, որ մեծամասնականով մանդատներ ձեռք բերողը գործող իշխանությունն էր, ինչը ըստ ընդդիմադիր ուժերի տեղի էր ունենում ՀՀԿ ցուցակներից առաջադրվող թեկնածուների ֆինանսական ռեսուրսների և իշխանության ադմինիստրատիվ լծակների հաշվին:

Բավական զարմանալի է այն փաստը, որ գործող իշխանությունը սահմանադրական բարեփոխումներով հրաժարվում է մեծամասնական ընտրական համակարգից, այն դեպքում, երբ այդ նույն համակարգն այս անգամ իրեն բերելու էր առավել շատ մանդատներ խորհրդարանում: Նման ենթադրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ ընտրություններին կուսակցության ղեկավարի անսպառ ֆինանսական լծակների հաշվին որոշ ձայներ ստացած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կորցրել է նախկին ղեկավարին, հետևաբար նաև՝ ֆինանսական ռեսուրսները, և բացի այդ, քաղաքական անսկզբունքայնությամբ պայմանավորված, կուսակցությունը հասարակության հիմնական մասի մոտ ներկայումս ձեռք է բերել ՕԵԿ կուսակցության վարկանշին համարժեք կարգավիճակ:

Ներկայիս Սահմանադրությունը մեծամասնական ընտրական համակարգի հաշվին գործող իշխանությանն ընձեռում է մանդատների ընդհանուր թվի 31.3 տոկոսը տեսականորեն ապահովելու լիարժեք հնարավորություն, որից, փաստորեն, իշխանությունը ցանկանում է հրաժարվել սեփական նախաձեռնությամբ:

Այժմ անցնենք կայուն մեծամասնության ձևավորման դրույթին: Թեև մինչև օրս խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու իրավական պահանջ չի եղել, այնուամենայնիվ կայուն մեծամասնությունը խորհրդարանում միշտ էլ ձևավորվել է, հենց թեկուզև ընտրություններից հետո կազմավորվող կոալիցիաների հաշվին:

Հիմա անդրադառնանք ժողովրդի թիկունքում ընտրություններից հետո կազմավորվող կոալիցիաներին: Բանն այն է, որ շրջանառվող նախագիծը հնարավոր է համարում կուսակցությունների միջև «քաղաքական համագործակցություն»՝ արդար կանոններով, ինչն էլ առաջացրել է պաշտոնների հավակնություններ ունեցող ընդդիմադիրների զայրույթը: Խորհրդարանում կայուն մեծամասնություն ձևավորելու համար քաղաքական ուժերը ստիպված կլինեն նախապես՝ երկրորդ փուլի ընտրություններից առաջ բացահայտել իրենց հնարավոր համագործակցությունն այս կամ այն քաղաքական ուժի հետ: Սա թերևս կարևոր հանգամանք է իշխանության հետ կոալիցիա ձևավորելու որոշ ընդդիմադիր ուժերի արատավոր անցյալի համատեքստում. ընդդիմադիր ուժերը քաղաքական պաշտոնների բաշխմանը մասնակցելու նպատակով այլևս չեն ունենալու ընտրողների թիկունքից ընդդիմությունից դիմության վերափոխվելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է կայուն քաղաքական մեծամասնություն ձևավորելու պահանջին, ապա այն բխում է ինչպես օրինաստեղծ գործընթացում, այնպես էլ խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ՝ որոշումներ կայացնելու գործընթացում աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունից:

Բնական է, որ խորհրդարանում կայուն մեծամասնություն չձևավորելու պարագայում խորհրդարանի աշխատանքները, հենց թեկուզև քաղաքական ուժերի քմահաճույքով պայմանավորված, կարող են հատնվել փակուղում՝ երկիրը հասցնելով ճգնաժամի: Կայուն խորհրդարանական մեծամասնությունն այս առումով երկրի կառավարումը ճգնաժամերից ապահովելու նշանակություն ունի, մի բան, որ առաջնահերթ է կիսապատերազմական դրության մեջ գտնվող երկրի համար:

Այժմ անցնենք կառավարման համակարգին: Կիսանախագահական կառավարման համակարգը ենթադրում է հիմնական կառավարման գործիքները մեկ անձի ձեռքում կենտրոնացնելու մեխանիզմ, մինչդեռ խորհրդարանական կառավարման համակարգը ենթադրում է կոլեկտիվ կառավարում: Կոլեկտիվ կառավարման պայմաններում որոշումների կայացման գործընթացում ներառվում է ժողովրդի քվեն սատացած յուրաքանչյուր ներկայացուցիչ /պատգամավոր/: Սրա հաշվին էլ հենց խորհրդարանական կառավարման համակարգը նախագահական կամ կիսանախագահական կառավարման համակարգերի համեմատությամբ դիտվում է առավել ժողովրդավարական:

Ամփոփելով ասվածը, գալիս ենք այն եզրահանգման, որ մեծամասնական ընտրական համակարգից հրաժարումը զրկում է այդ պահին գործող քաղաքական ուժին, ադմինիստրատիվ ռեսուրսներով պայմանավորված, լրացուցիչ ձայներ ունենալու արտոնությունից, իսկ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցումը՝ բնակչության լայն ներկայացվածությամբ երկրի կառավարման հարավորություն է ընձեռում: Ուրեմն ինչի դեմ է պայքարը:

Եթե ժողովուրդն ամբողջ ծավալով օգտվի իր ընտրական իրավունքից, ընտրությունը կատարի գիտակցված և իրապես իր կամքից ելնելով՝ շատ կարճ ժամանակաշրջանում անպայմանորեն կզգա կառավարման համակարգի փոփոխման դրական արդյունքները:

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников