Ի՞նչ հագուստ չեն սիրում տղամարդիկ
LifestyleՆորաձևության բոլոր միտումները չեն, որ սիրված են տղամարդկանց կողմից: Որոշ իրեր նրանց համար սեքսուալ չեն, որոշներն էլ չափազանց բաց: Մինչ ինչ-որ սուպեր-նորաձև հագուստ գնելը պետք է կանգ առնել ու մտածել. «Արդյո՞ք սա այն է, ինչ իսկապես սազում է ինձ, և արդյո՞ք ես իսկապես գեղեցիկ կերևամ այս հագուստով տղամարդկանց առջև»: Այսօր Orer.am-ը կազմել է այն հագուստի տարրերի ցուցակը, որոնք տղամարդկանց կարծիքով գեղեցիկ ու կանացի չեն:
Լայն տաբատներ: Այս ցուցակի առաջնորդները լայն, պարկանման տաբատներն են, որոնց «ձագն» անճոռնի ներքև է ձգվում:

Չափազանց մեծ ակնոց: Աչքերը հոգու հայելին են, իսկ ինչպե՞ս տղամարդիկ տեսնեն կանանց գեղեցիկ պայծառ աչքերը, երբ դրանք թաքնված են «գլխից մեծ» ակնոցների տակ:

Գլադիատորի սանդալներ: Այս կոշիկները թեև չափազանց հարմար են, բայց բնավ կանացի չեն դարձնում ոտքերը: Պարզվում է, որ այս կոշիկները չեն գրավում տղամարդկանց:

Լեգգինսներ: Կինը չպետք է վուլգար լինի: Դա վանում է տղամարդկանց և ագրեսիա հրահրում: Լեգգինսները գեղեցիկ են միայն լուսանկարներում:

Լայն կիսաշրջազգեստներ: Գուցե այս կիսաշրջազգեստների մոդելյերն ինչ-որ դեռահաս աղջնակ է եղել, սակայն իրական կնոջ զգեստապահարանում նրանք տեղ չունեն: Տղամարդկանց կարծիքով այս փեշերը փչացնում են կնոջ արտաքինը:

Էմո ոճ: Վարդագույն էմո ոճը տղամարդկանց աչքերում ծիծաղելի է թվում: Սև պայուսակ, մետաղական աքսեսուարներ, անհասկանալի վարսահարդարում... Նման կերպ կարելի է հագնվել միայն Հելլոուինին: Հսկայական պայուսակներ: Մեծ և տարողունակ պայուսակները չափազանց նյարդայնացնում են տղամարդկանց: Դրանց մեջ ոչինչ գտնել հնարավոր չէ: Կանայք սակայն այլ կարծիքի են մեծ և հարմար պայուսակների մասին. չէ՞ որ այնտեղ կարող ենք ամեն ինչ տեղավորել ու տեղափոխել:

Չափազանց բաց հագուստ: Որքան տարօրինակ է, սակայն չափազանց բաց զգեստներն ու բլուզները դուր չեն գալիս տղամարդկանց: Պետք չէ շտապել բացել մեջքը, անգամ եթե դրսուն 30 աստիճան է:

Շորտեր: Վերջին տեղում են շորտերը: Բանն այն է, որ տղամարդկանց աչքերում կանացի զգեստապահարանի այս տարրը սազում է 100-ից 5 աղջկան:

Կարծես թե հասկացանք, թե ինչ հագուստ չեն տղամարդիկ սիրում: Իսկ ի՞նչ են նրանք սիրում: Ամենալավ միջոցը սեփական ոճը գտնելն է, ինչը կօգնի թաքցնել կառուցվածքի թերությունն ու ընդգծել առավելությունները: Եվ որքան հնարավոր է շատ դասական հագուստ: Եվ, իհարկե, էլեգանտ պայուսակ, որտեղ կլինեն շրթներկ ու հայելի: