Ереван, 27.Сентябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Հայ մասնագետներն ավելի լավ համակարգեր կարող են ստեղծել, քան էստոնականն է»

Այսօր էլեկտրոնային կառավարման համակարգում քննարկվում են էլեկտրոնային ծառայությունները, համակարգերը հնարավորինս ներդաշնակեցնելու, ավելի մատչելի և հեշտ կիրառելի դարձնելու հարցերը։ Այս առնչությամբ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Թումո կենտրոնի և Հայաստանում Էստոնիայի դեսպանության հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Էլեկտրոնային Հայաստան» խորագրով համաժողովը՝ անդրադառնալով էլեկտրոնային կառավարման հայեցակարգին, ոլորտի հնարավոր զարգացումներին: Համաժողովին մասնակցում էին նաև ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներ, սակայն ոչ մի անդամ՝ հայաստանյան տեխնոլոգիական համայնքից։ Այս գործելաոճն առաջացրել է մեր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունը, ովքեր հանդես եկան բավականին կոշտ հայտարարությամբ, պաշտոնական նամակով դիմեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ բարձրաձայնելով, որ մեր երկրի ՏՏ ներկայացուցիչները պետք է ուղղակի մասնակցություն ունենան նման հարցերի քննարկմանն ու լուծմանը, առավել ևս, որ մեր մասնագետները կարող են ցանկացած տիպի լուծում առաջարկել։

Թեմայի շուրջ զրուցում ենք «Մասիս» ինֆորմացիոն համակարգերի ընկերության տնօրեն Արմեն Մանուկյանի հետ։

Պարոն Մանուկյանը խնդիրն ավելի գլոբալ տեսանկյունից է դիտարկում։ Մենք՝ ոպես ազգ, մշակույթ, պետություն, պետք է ունենանք ինովացիոն մոդելներ՝ աշխարհին ճանապարհ ցույց տալու համար։ Մենք այսօր իսկ արդեն պետք է կառուցենք ապագան։ «Շատ վատ է, որ հայերիս մոտ այդ ձգտումը չկա, ու ֆիքսված ենք անցյալի վրա,- ասում է Արմեն Մանուկյանը։ 301թ. մենք կառուցում էինք ապագա՝ մարդկությանը քրիստոնեության ուղին ցույց տալով։ 21-րդ դարում էլեկտրոնային կառավարումը (և՜ մակրոտնտեսական, և՜ միկրոտնտեսական) նույնն է, ինչ 406թ.՝ հայոց գերերի գյուտը։ Պետական կառավարման մեխանիզմները հնարավորություն են տալիս կանոններին, օրենքներին չինովնիկից անկախ համակարգվել՝ արհեստական բանականության սխեմայով։ Մեր դարաշրջանում այս խնդիրները լուծելու համար տարբեր ազգեր, պետություններ իրենց պրոդուկտներն են առաջարկում։ Եվրոպական երկրներում ընդունված է Sab համակարգը։ Էստոնիան կառուցել է սեփական լուծումը, ինչը ներդրվել է նաև Ադրբեջանում։ Հիմա մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ՝ կա՜մ պետք է ստեղծենք մեր համակարգը, կա՜մ ներմուծենք դրսից»։

Էլեկտրոնային կառավարման համակարգ ստեղծելու համար, ըստ Արմեն Մանուկյանի, Հայաստանի ՏՏ ոլորտի կազմակերպությունները պետք է համախմբվեն։ Մինչ այժմ հայաստանյան այս ոլորտում իրականացված աշխատանքներում առկա է և՜ լոկալ, և՜ արտաքին անհաջողությունների, ինչպես նաև՝ հաջողությունների փորձը։ Ընդ որում, մասնագետի գնահատմամբ՝ ներքին կազմակերպությունների հաջողություններն ավելի շատ են։ Այժմ էլ կառավարման համակարգում գործող պրոդուկտները հիմնականում տեղական ընկերությունների արտադրանք են։ Այսօր պետության առջև գերխնդիր է ծառացել՝ գոյություն ունեցող բոլոր համակարգերը համակցել միմյանց։

Ըստ մեր զրուցակցի՝ համակարգերն այլևս դեր չեն խաղում։ Դրանք իրենց տեղը զիջել են ստանդարտներին, ծրագրային միջավայրերը դառնում են ստանդարտներ, որոնք միմյանց հետ մրցակցում են։ Խնդիրն այն է, որ կա՜մ մենք էլ պետք է ստեղծենք այդ չափորոշիչները, կա՜մ էլ վերցնենք օտարինը։ Արմեն Մանուկյանը նշում է, որ եթե մենք մերն ենք ստեղծում, ապա նշանակում է, որ Հայաստանն ընկալվում է ավելի ինքնուրույն, նորարար պետություն։ Եվ քանի որ մեր երկրում քիմիան, ֆիզիկան, գիտության այլ ճյուղերն անկման շրջանում են, ապա երիտասարդությունն իրեն գտնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Շատ կարևոր է, որպեսզի մեր երկրի համար կարևորագույն այս ոլորտում, որը նաև առաջնահերթություն է հռչակվել, կարողանանք աշխարհին ներկայանալ սեփական լուծումներով։ «Եվ եթե բորձրտեխնոլոգիական բնագավառում էլ չենք կարողանում աշխարհին որևէ բան ներկայացնել, ապա չեմ հասկանում այս երկրի իմաստը։ Եթե երկիրն աշխարհին ցույց տալու բան չի ունենում, ուրեմն ինքն առանձին սուբյեկտ չէ»։

ՏՏ ոլորտի խնդիրը, ըստ մեր զրուցակցի, այսօր պետական կառավարման մակարդակով իրենց խոսքը տեղ հասցնելն է և ՏՏ բնագավառի կազմակերպություններին համախմբելը։ Մեր ընկերությունները մեկ տարի առաջ իրենց ռեսուրսներով արդեն սկսել են ստանդարտներ ձևավորելու աշխատանքներ՝ առանձին գործող համակարգերը համակցելու համար։ Մեր զրուցակիցը համոզված է, որ հայ մասնագետները շատ ավելի լավ համակարգեր կարող են պատրաստել, քան էստոնականն է։ Նա նաև ընդգծում է, որ էստոնական համակարգի առաջմղմամբ, տարածմամբ ուղղակիորեն զբաղվում է հենց Էստոնիայի նախագահը. բոլոր պաշտոնական հանդիպումներում, այցելությունների ընթացքում նախագահի մակարդակով ներկայացվում է այդ պրոդուկտը։

Պարոն Մանուկյանը նշում է, որ Հայաստանում արդեն կան ՏՏ մասնագետներից ձևավորված խմբեր, և պետական ու այլ մակարդակներով պետք է շահագրգռություն ցուցաբերվի, աջակցվի՝ տեղական լուծումներ ստանալու համար. «Եթե այս հարցը չլուծենք, շատ մեծ մինուս է մեզ համար։ Եթե մենք պետականաշինությամբ ենք զբաղված, նշանակում է՝ աշխարհին պետք է ցույց տանք ապրելու ձև։ Եթե բան չունենք ասելու, ապա պետք չէ, որ պետություն ունենանք։ Կարող ենք մտնել ինչ-որ միավորի կազմ ու գոյատևենք այնտեղ»։

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай