Երկարաճիտ կոշիկների նորաձև տարբերակներ (լուսանկարներ)
LifestyleԻ սկզբանե զինվորականների համար ստեղծված բոտֆորտները աստիճանաբար սկսեցին լայն տարածում գտնել կանանց շրջանում, եւ այժմ երկարաճիտ կոշիկը յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանի անբաժանելի մասնիկն է կազմում։ Այն երբեք նորաձևությունից դուրս չի գալիս, եթե կարողանաում եք ճիշտ համադրել: Այս կոշիկները առավել նորաձև են աշնանը: Դրանք այս տարի կարելի է կրել գործվածքի, ժակետների հետ, երկար թրենչ վերարկուների հետ: Սխալ կարծիք կա, որ բոտֆորտներ հագնում են միայն բարեկազմ եւ նրբիրան կանայք։ Ցանկացած կին եւ աղջիկ կարող է ընտրել իր կազմվածքին եւ հասակին համապատասխան բոտֆորտ: Այն, ինչ Ձեզ հարմար է, նորաձև է, եթե կրում եք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ճիշտ համադրությամբ: Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում երկարաճիտ կոշիկների նորաձև տարբերակներ:







