Նորաձև աշնանային ակնոցներ` կերպարը լրացնելու համար (լուսանկարներ)
LifestyleՀնում ակնոցների մեծ պահանջարկ չկար: Ակնոց օգտագործում էին միայն ունևոր և կիրթ մարդիկ: Թվում է, թե ակնոցը հեշտ է պատրաստվել: Սակայն կոնստրուկտորները 3 տարի շարունակ ակնոցն աչքին հարմարեցնելու եղանակ էին փնտրում: Սկզբում գործածության մեջ էր երկար բռնակով մեկ ապակին: Հետո սկսեցին արտադրել 2 ապակիներով ակնոցներ, որոնք կարելի էր քթին հագցնել: Ավելի ուշ փորձում էին ակնոցը գլխարկին ամրացնել: Երկար փորձերից հետո ակնոցին տրվեց այնպիսի տեսք, ինչպիսին է այսօր: Այժմ գրեթե բոլորի համար մատչելի են ակնոցները: Այս աքսեսուարը ցանակացած նորաձև աղջկա ոճի բաղկացուցիչ մասն է: Այն կարելի է համադրել շարֆի, պայուսակի կամ ինչ-որ աքսեսուարի հետ, այսպիսով` լրացնելով Ձեր ոճը: Հենց աշնանային եղանակի համար Orer.am–ը առանձնացրել է նորաձև ակնոցներ, որոնցից կարող եք օգտվել Ձեր կերպարը լրացնելու համար:
















