Ереван, 07.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանում անցկացված միջազգային համաժողովը ցնցել է ողջ աշխարհը

2015 թվականի հոկտեմբերի 3-ից 6-ը ՀՀ առողջապահության նախարարության և Միջազգային ասիական ասոցիացիայի հովանու ներքո Հայաստանում անցկացվեց «Ուշադրության կենտրոնում հեպատիտ Բ-ն է» խորագրով միջազգային համաժողովը: Համաժողովի կազմակերպիչը «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիա»-ն էր,որի նախագահը բժշկական գիտությունների թեկնածու Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանն է: 

Orer.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն չորրորդ տարին է՝ հայ մասնագետները կազմակերպում են լյարդաբանների միջազգային նման համաժողովներ, սակայն այս տարի կայացած համաժողովն առանձնահատուկ էր նրանով, որ համաժողովը մոնոթեմատիկ բնույթ էր կրում և նվիրված էր վիրուսային հեպատիտ B-ին: «Վիրուսային հեպատիտ B-ն իր վտանգավորության աստիճանով չի զիջում վիրուսային հեպատիտ C- ին և համաշխարհային մակարդակով համարվում է գլոբալ խնդիրներից մեկը: Այդ էր պատճառը, որ մենք որոշում կայացրեցինք մեր այս տարվա գիտաժողովն ամբողջությամբ նվիրել հենց այդ խնդրին»,- ասաց Հ. Ղազինյանը:

Մասնագետի խոսքով՝ աշխարհում վիրուսային հեպատիտ B-ով 400 մլն-ից ավելի վարակվածներ կան, որի հետևանքով առաջացած հիվանդություններից աշխարհում տարեկան 1 մլն-ից ավելի մարդ է մահանում: «Չնայած 1981 թվականից գոյություն ունի հեպատիտ B-ի պատվաստանյութ, այնուամենայնիվ, շարունակվում է աճել նշված ինֆեկցիայով վարակվողների թիվն ամբողջ աշխարհում: Ուստի խնդիրը շարունակում է արդիական մնալ նույնիսկ պատվաստանյութի առկայության պայմաններում: Սա աշխարհի գլոբալ խնդիրներից մեկն է, որը ուշադրության է արժանի ինչպես աշխարհի բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում»,- ասում է Հ. Ղազինյանը:

«Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի» նախագահը, խոսելով միջազգային համաժողովի մասին, նշեց, որ այն իր տեսակով և բովանդակությամբ առաջին համաժողովն էր ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում, այլև ԱՊՀ երկրներում: Այդ է պատճառը, որ նախկինում Խորհրդային Միության երկրների շրջանում անցկացված լյարդաբանական խնդիրներին վերաբերող համաժողովներից այս տարի անցկացված համաժողովը համարվեց ամենահեղինակավորը, որին մասնակցեցին համաշխարհային ամենաբարձր հեղինակություն վայելող լյարդաբան-մասնագետները: «Եվրոպայից, ԱՄՆ-ից, նախկին Խորհրդային Միության երկրներից ժամանած համաշխարհային բարձր հեղինակություն վայելող մասնագետներն էին մասնակցում հայաստանյան կոնգրեսին: Համաժողովի ընթացքում ստեղծվեց շատ լավ մասնագիտական թիմ, որտեղ ներգրավված են երկրագնդի բոլոր մայրցամաքների լավագույն մասնագետները: Խնդիրը դիտարկվեց որպես համաշխարհային պրոբլեմ, իսկ կոնգրեսը վերածվեց փորձի փոխանակման լուրջ հարթակի: Մենք կարողացանք բարձր մակարդակով ներկայացնել մեր փորձը, ծանոթանալ այլ երկրների մասնագետների ձեռքբերումներին: Այսօր հեպատիտ B-ով և հեպատիտ C-ով տարածվածության խնդիրն առկա է ողջ աշխարհում և մեր կողմից ստացված էստաֆետը մենք կհանձնենք այն երկրին, որը կընդունի նմանատիպ կոնգրեսն իր տարածքում անցկացնելու առաջրկը»,- ասաց Հ. Ղազինյանը:

Միջազգային համաժողովին մասնակցել են 23 երկրներից ժամանած մասնակիցներ, ովքեր շատ բարձր են գնահատել մասնակիցների մասնագիտական և գիտական միտքը: Կոնգրեսի վերջում կազմակերպվել է միջազգային ճաշկերույթ, որի ընթացքում մասնակիցները կարծիք են հայտնել, որ Հայաստանի Հանրապետությունն այս օրերին վերածվել է խաղաղության խորհրդանիշի՝ համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներին լիարժեք ներկայանալու և արտահայտվելու իրավունք հնարավորություն ընձեռելով այն կարևոր խնդրի մասին, որը կոչվում է վիրուսային հեպատիտ B: «Եթե այսօր վիրուսային հեպատիտ C-ն համարվում է բուժվող հիվանդություն, ապա վիրուսային հեպատիտ B-ն դեռևս չի բուժվում: Այն ընդամենը կառավարվում է մասնագետների կողմից և հակավիրուսային դեղամիջոցներն ընդամենը կանխարգելում են բոլոր այն բարդությունները, որոնք կարող են մահացածության դեպքերի հանգեցնել»,- ասում է մասնագետ-լյարդաբանը:

Հ. Ղազինյանի խոսքով՝ ասելիքն այնքան շատ է և այնքան լուրջ, որ մի քանի ժամն անգամ չի բավարարի ամեն ինչ ներկայացնելու համար, սակայն բժիշկ-լյարդաբանը, այնուամենայնիվ, առանձնացրեց հետևյալը. «Ուզում եմ առանձնակի հպարտությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունն այս օրերին ձեռք բերեց այնպիսի բարձր հեղինակություն, որ լինելով այդքան փոքր տարածք ունեցող երկիր, կարողացավ հերթական անգամ ներկայանալ որպես ջերմ և հյուրընկալ երկիր՝ ընդունելով աշխարհի լավագույն մասնագետներին, նրանց տալով այն հնարավորությունը, որն անհրաժեշտ է ցանկացած միջազգային համաժողովի ժամանակ»,- ասում է Հ.Ղազինյանը:

 

Համաժողովին մասնակցել են նաև միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ողջ ընթացքում համաշխարհային հանրությունը տեղեկացրել Հայաստանի Հանրապետությունում ընթացող գիտական մտքի հավաքի մասին: «Միջազգային մամուլի անդրադարձերում ներկայացվում էր նաև մեր երկիրն իր պատմամշակութային արժեքներով և տեսարժան վայրերով և զարգացած շատ երկրների կողքին միջազգային բարձր հեղինակություն ունեցող առաջատար կայքերում և լրահոսում հնչում էր նաև Հայաստանի Հանրապետության անունը, որը կրկնակի հպարտության զգացում է առաջացնում մեզ՝ կազմակերպիչներիս մոտ»,- ասաց «Հայաստանի լյարդաբանների ասոցիացիայի» նախագահը:

Արմինե Գրիգորյան

Рубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете