Կորսիկացի սրտակերը. ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը նշում է իր 80-ամյակը
Lifestyle1in.am-ը գրում է.
Ալեն Դելոնը ծնվել է 1935-ի նոյմեբերի 8-ին Փարիզի հարավային արվարձանում: Ծագումով կորսիկացի հայրը՝ Ֆաբյեն Դելոնը սեփական կինոդահլիճ ուներ, մայրը՝ Էդիթ Առնոլդը, աշխատում էր ամուսնու կինոդահլիճում, որպես վերահսկիչ: Ալենը երեք տարեկան էր, երբ ծնողները ամուսնալուծվեցին:
Դպրոցական տարիներին Ալենն աչքի չի ընկել օրինակելի վարքով, որի համար նրան հաճախ են հեռացրել տարբեր դպրոցներից:
1956-ին բանակից զորացրվելուց հետո Ալենը մեկնում է Մարսել, այնուհետև՝ Փարիզ: Ընկերների խորհրդով որոշում է ցույց տալ իր լուսանկարները պրոդյուսերներին: Այդպիսի քասթինգներից մեկի ժամանակ Ալենը ծանոթանում է սկսնակ դերասան Ժան-Կլոդ Բրիալի հետ, և նրանք միասին մեկնում են Կանն՝ հույս ունենալով կինոփառատոնի ժամանակ նկատվել որևէ մեկի կողմից:
60-70-ական թվականները Դելոնի կինո կարիերայի գագաթնակետը դարձան: Նա դարձավ Ֆրանսիայի սեքս-խորհրդանիշը, ամենացանկալի տղամարդկանցից մեկը ոչ միայն Եվրոպայում, այլև՝ ԽՍՀՄ-ում:
1984-ին դերասանը Բերթրան Բլիեի «Մեր պատմությունը» ֆիլմի համար արժանացել է «Սեզար» մրցանակի: Նրա վերջին ֆիլմերից են՝ «Աստերիքսը օլիմպիական խաղերում» (2008), «Շնորհավոր Նոր տարի, մայրեր»(2012): Նա Պատվո լեգեոնի շքանշանակիր է:













