Ինչպես համադրել ռետինե երկարաճիտ կոշիկները (լուսանկարներ)
LifestyleՌետինե երկարաճիտ կոշիկները միշտ են նորաձեւ: Արդիական են հատկապես դրանց գունավոր տեսակները: Շնորհիվ իրենց հարմարավետության՝ դրանք հարմար են կրել աշնանը՝ ոտքերը թրջվելուց պաշտպանելու համար: Այս սեզոնի համար ընտրեք ավելի երկար չափի ռետինե երկարաճիտներ եւ համադրեք դրանք ինչպես տաբատների, լեգինսների, այնպես էլ զգեստների եւ շրջազգեստների հետ: Ժամանակակից նորաձեւությունը դա Ձեզ թույլ է տալիս: Հիշեք, որ չկա նորաձևությունից դուրս ոչինչ, պարզապես պետք է կրել ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Orer.am-ը առանձնացրել է ռետինե կոշիկները համադրելու նորաձև տարբերակներ:

















