Նռան բուժիչ հատկությունները. այն բուժում է նաև թութքը
LifestyleOrer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում նռան մի քանի բուժիչ հատկություններ:
Առաջինը Հիպոկրատն է հիշատակում նռան բուժիչ հատկությունների մասին: Նա նռան հյութն օգտագործել է ստամոքսային հիվանդությունների, իսկ կեղևը` դիզենտերիայի ու վերքերի բուժման դեպքում:
Բերտպինին նռան հյութն օգտագործել է թութքի դեմ: Հյութը կարելի է օգտագործել նաև կոկորդային հիվանդությունների բուժման համար: Արմատի կեղևի եփուկը ճիճվասպան է: Կեղևը կարելի է նաև չորացնել, աղալ և խառնել սննդի հետ: Ընդհանրապես, չինական բժշկության մեջ խիստ տարածում է գտել չորացրած բույսերի, պտուղների, սերմերի սոլացված (ալյուրի տեսքով) օգտագործումը:
Չինացի բժիշկները գտնում են, որ դեղաբույսերն ուժգին ազդեցություն են գործում այս տեսքով և ոչ թե եփած վիճակում: Ծաղկի եփուկն օգտագործում են բերանի հիվանդությունների, լուծի դեպքում: Այրվածքների դեպքում կարելի է վերքը լվանալ մինչև 10% նոսրացված նռան հյութով, որից հետո պետք է ցանել պտղի կեղևի փոշի և վերքը կապել: Այն զարմանալիորեն արագ է առողջանում:
Նուռն օգտագործում են նաև ջրգողության, դեղնախտի, սրտի անկանոն աշխատանքի դեպքում: Արևելյան ժողովրդական բժշկության մեջ մանրացված արմատը` հալվեի հետ, որպես ցավազրկող միջոց է օգտագործվում:
Մի քանի դեղատոմսեր
Մեկ թեյի գդալ ծաղիկները կամ պտղակեղևը եփել մեկ բաժակ ջրի մեջ, պահել 2 ժամ, քամել և օգտագործել օրական 3 անգամ ճաշից առաջ`1 ճաշի գդալ: Հյութն օգտագործել ուտելուց 20 րոպե առաջ, օրական 4 անգամ` 1/4 բաժակի չափով:
2-3 ճաշի գդալ ծաղիկները փաթաթել թանզիֆի (մառլյայի) մեջ, մի քանի րոպե պահել եռացող ջրում և թրջոց դնել բորբոքված տեղերին:
Ամիրդովլաթը գրում է, որ ճարպի հետ ճզմված հյութը կաթեցնում են ականջի մեջ ցավերի դեպքում, պտղի հյութը թարթիչներին են քսում բորբոքման դեպքում, տերևները ամրացնում են մազերը: